Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 28 հազար 709 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 17 միլիոն 611 հազար 401 է:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Վարակի հետևանքով մեկ օրում հոսպիտալացվել է 2 187 մարդ, առողջացել է 61 հազար 938 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 16 միլիոն 271 հազար 880 է:
Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 409 վարակված: Մահերի ընդհանուր թիվը 364 հազար 901 է: