Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

«Մեզ մոտ հայհոյանքն արգելված է, հայհոյելու համար մարդ են սպանել». Ի՞նչ կորոշի ՍԴ-ն՝ «ծանր վիրավորանքի» հոդվածի հարցով

Սահմանադրական դատարանը վաղը՝ մարտի 22-ին, քննելու է «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրակության հարցը: Դիմումը ներկայացրել է մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանը, սակայն ՍԴ-ում հայցը հիմնավորելու է արդեն նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Հատկանշական է, որ նույն Քրիստիե Գրիգորյանն է որպես արդարադատության փոխնախարար ԱԺ-ում ներկայացրել և հիմնավորել, որ պետք է քրեականացնել «ծանր վիրավորանքը», ու հիմա ինքը ՍԴ-ում պետք է ներկայացնի հակառակ դիրքորոշումը, պետք է ապացուցի` որ այդ նույն 137.1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը։

Հիմա Քրիստինե Գրիգորյանը փորձում է բացատրել, որ ոչ թե ինքը, այլ կառավարությունն է դրական եզրակացություն տվել նախագծին, իսկ ինքը ընդամենը ներկայացրել է այդ եզրակացությունը։ Նա նշել է, որ չի պատրաստվում իր նախորդի՝ Արման Թաթոյանի կողմից բարձր դատարան ներկայացված որևէ դիմում հետ վերցնել։

Նշենք նաև, որ ՍԴ-ն մերժել էր մինչև բուն քննության անցնելը հոդվածի կիրառումը կասեցնելու Թաթոյանի առաջարկը։ Այս ընթացքում արդեն «ծանր վիրավորանքի» հոդվածով երկու տասնյակի հասնող քրեական գործեր են գնացել դատարան, և գրեթե բոլորն առնչվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իր հերթին նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը նշել է, որ այդ հոդվածը իրական քրեական քաղաքականության հետ ընդհանրապես առնչություն չունի, քաղաքական լուծումներով պայմանավորված հոդված է։ «Ես նշել եմ, որ դա պայքարի ձև չի։ Չի կարելի ընտրությունների ժամանակ, դրանից մի քանի ամիս առաջ ատելությունն ու թշնամանքը բարձրացրել ամենաբարձր պիկի և միանգամից սկսել Քրեական օրենսգրքով պայքարել։ Այդ հարցը լուծվում է բոլորովին այլ կերպ, հետևողական աշխատանքով, հանդուրժողականությամբ, առաջնահերթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների օրինակով։ Այդ հոդվածը դարձել է այսօր արդեն պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին քաղաքացիներից պաշտպանող հոդված։ Անթույլատրելի է»,-ասել էր նա:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: «Բայց այն, որ ծանր վիրավորանքի կամ ընդհանրապես վիրավորանքի քրեականցումը անհամաչափ է խոսքի ազատությանը, միանշանակ է, այն չպետք է ունենա պատժիչ նշանակություն։ Սրանք հստակ չափանիշներ են։ Եթե ինչ-որ իրավիճակից ելնելով նման օրենսդրական կարգավորում է մտցվում, ապա այն պետք է լինի հիմնավոր, իրավաչափ և ոչ խտրական, որովհետև մենք տեսնում ենք, որ հարուցված քրգործերը հիմնականում պաշտոնատար անձանց նկատմամբ ծանր վիրավորանքի հիմքով են։ Բոլոր դեպքերում այս չափանիշները պետք է պահպանվեն իրավական գնահատական տալու դեպքում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս օրենսդրական փոփոխության հետ կապված խնդիր տեսնում է իր անհամաչափության, խտրական լինելու հետ կապված։

«Սա ավելի շատ պատժիչ հետևանքներ ունի, վերաբերում է մի ոլորտի, որտեղ քաղաքական մշակույթի, խոսքի մշակույթի հետ կապված հարցեր կան, և չես կարող պատժելով այդ խնդիրը լուծել: Դրա համար կան համապատասխան կարգավորումներ զրպարտության, վիրավորանքի համար։ Կա քաղաքացիական դատավարության օրենսգիրք, որի հիման վրա պետք է գործողություններ կատարել։

Եթե նույնիսկ ընդունենք, որ ելնելով այն իրավիճակից, որ չարաշահվում է  խոսքի ազատությունը, ապա դրա կարգավորումը, սահմանափակումը չպետք է ունենա քրեական հետապնդման գործիքներ: Ավելին, սա վերաբերում է  մի ոլորտի, որը պահանջում է իշխանության թափանցիկ և հաշվետու գործողություն։

Քաղաքացիները իշխանությունների պարզաբանումների և դրանց տրվող պատասխանների հիման վրա կարծիք պետք է կազմեն, բայց եթե դու դա քրեականացում ես, խեղվում է ժողովրդավարական մշակույթը, քաղաքականության բովանդակությունը հասկանալու պրոցեսը, որևէ անգամ քրեական հետապնդմամբ այդ խնդիրները չեն լուծվել»,-ընդգծեց նա:

Իսկ աահա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ամբողջությամբ տեղին է համարում նման կարգավորումը. «Ես դա համարում եմ չափազանց կարևոր ինստիտուտ: Մեզ մոտ հայհոյանքն արգելված է, մեզ մոտ հայհոյելու համար մարդ են սպանել: Ու մարդիկ ուզում են ասել՝ վայ, էս ինչ մարդու իրավունքների սահմանափակումնե՞ր եք անում: Հայհոյանքը նորմա՞լ է»:
Դիտարկմանը,  որ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հոդվածը միայն վարչապետին ուղղված վիրավորանքից դեպքում է գործում, նա հավաստիացրեց, որ օրենքը հասարակ քաղաքացու համար էլ է գործում, պարզապես քաղաքացիները չեն դիմում իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ օրերս փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասուլիսի ժամանակ հարցին, թե ինչի հիման վրա կամ ում դիմում համաձայն են քրեական գործեր հարուցվում «ծանր վիրավորանքի» հոդվածով, երբ խոսքը վարչապետի հասցեին ծանր վիրավորանք հասցնելու մասին է, պատասխանել էր, որ կամ հանցագործության օբյեկտը հայտարարություն է տալիս, կամ ոստիկանությունն ուսումնասիրում է այն հնարավոր միջոցները, որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկությունը կարող է հասանելի լինել, այդ թվում լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում