Thursday, 08 12 2022
Պուտինը. «Ռուսաստանը չի խելագարվել և գիտի, թե ինչ է միջուկային զենքը»
00:50
Պերուի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահ Պեդրո Կաստիլյոյին
Պուտինը խոսել է լրացուցիչ մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին
Ռուսաստանը ՄԻԱՎ վարակակիրների համամասնությամբ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում. ՄԱԿ
Եվրոպան Ադրբեջանի հետ նավթագազային շահեր ունի, բայց պետք է հարգի մեր ինքնորոշման իրավունքը
Պուտին. «Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանը չի սկսել»
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ

Պատերազմն արվեստ է, ոչ թե աննպատակ մարդասպանություն

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ռազմական իրավիճակն Ուկրաինայում համառոտ:

Ուղղությունների մեծ մասում՝ բացի հարավ-արևելյանից (Իզյումից մինչև Մարիուոպոլ) էական փոփոխություններ և խոշոր իրադարձություններ չկան, դրա համար կկենտրոնանամ միայն հարավ-արևելքի վրա:

Արդեն 20 օր է անցել, ինչ ռուսները հայտարարել են Մարիուպոլի լիովին շրջափակման մասին: 20 օր է, ինչ շարունակվում է շրջապատված քաղաքում ուկրաինական ուժերի՝ Ազովի, ծովային հետևակի, սահմանապահ ուժերի, ռազմական ոստիկանության դիմադրությունը՝ քաղաքը գրավելու ռուսական փորձերին: Ռուսական հաղորդագրություններն այն մասին, որ հաջողվել է քաղաքի պաշտպանությունը մասնատել, բաժանել մասերի առայժմ հաստատում չի ստանում: Չեմ կարծում, որ Մարիուոպոլի գրավումը օրերի կամ նույնիսկ մոտակա մեկ-երկու շաբաթվա հարց է:

Ուկրաիանում շարժում է ծավալվում Մարիուպոլի դեբլոկադայի կոչերով, բայց որևէ կերպ չեմ պատկեացնում, թե ինչպես է դա հնարավոր ռազմական տեսակետից:

Իզյում-Լուգանս-Դոնեցկ ուղղությունը:

Ռուսների կողմից արդեն ինչքան ժամանակ է գովազդած ուկրաինական՝ դոնբասյան խմբավորման շրջափակման հեռանկարը արդեն հնչում է որպես սև հումոր:

Շրջափակման օպերացիայի մասին այստեղ արդեն խոսք լինել չի կարող, քանի որ շրջափակումը ենթադրում է թիկունքից կտրել թշնամու ուժերն, իսկ տվյալ դեպքում ընթանում են ամենա «տոպոռ» ճակատային գրոհներն ուկրաինական ամրացված դիրքերի վրա, և ծանր դիրքային մարտեր, որտեղ առաջխաղացումը, եթե կա էլ, ապա չափվում է մետրերով ու մեկ-երկու կիլոմետրերով, ծանր զոհերով:

Արդեն երկու շաբաթ է անցել, ինչ ռուսները պաշտոնապես հայտարարել էն Իզյում փոքր քաղաքի գրավման մասին, սակայն ցայսօր ուկրաինական ուժերը՝ Իյզումի հարավային մասում ամրացած շարունակում են դիմադրությունը: Այժմ ռուսները փորձում են Իզյումը շրջանցել հարավից դեպի Կամենկա բնակավայր, որտեղ մարտերը շարունակվում են՝ առայժմ առանց արդյունքի:

Ավելի հարավ՝ Լուգանսկի գոտում, ճակատային գրոհներ են Ռուբեժնոյե-Սեվերոդոնեցկ-Լիսիչանսկ ամրացված գոտու վրա: Սա Դոնեցկյան խմբավորման այն գոտին է, որը պետք է թիկունիքց կտրեին՝ առանց մարտերի: Իրականում սրանց ուղղությամբ ուղիղ ճակատային գրոհներ են:

Հարղորդվում է ռուսների հաջողությունների մասին Ռուբեժնոյում, բայց առանց վերջնական կոնտրոլի՝ ինչպես միշտ: Մյուսները ուկրաինացիենրի ձեռքում են:

Նույնն է Լուգանկսի Պոպասնոյե բնակավայրի ուղղությամբ: Ճակատային գրոհներ, զոհեր, շաբաթից ավել տևող մարտեր, բայց բնակավայրը մնում է ուկրաինական կոնտրոլի տակ:

Շատ մոտ իրավիճակ է Դոնեցկ քաղաքին կպած Ավդեևկա և Մարիինկա բնակավայրերի ուղղությամբ: Մի քանի օր տևող ճակատային գրոհներ, որոշ առաջխաղացում Մարիինկայի ուղղությամբ, բայց ոչ մի վճռական արդյունք:

Դոնեցկի հարավ-արևմուտք ռուսները հաղորդում են Ուգլեդար բնակավարի գրավման մասին, որը դեռ պետք է հաստատվի:

Մյուս տեղերում, ինչպես ասեցի, կարծես անփոփոխ, կամ ոչ նշանակալի փոփոխություններով:

Այս պատերազմը, կարծես, վերջնաանապես վերածվում է առաջին համաշխարհային պատերազմի տիպի անուղեղ մսաղացի՝ ռազմական արվեստի նվազագույն կիրառմամբ:

Այդպես է լինում, երբ գեներալները և քաղաքական գործիչներն անում են սխալ հաշվարկներ, ի զորու չեն լինում գործելու ուղեղով, և այդքանից հետո էլ հրաժարվում են ընդունել իրենց սխալներն ու շարունակում են համառորեն քշել իրենց էշը: Նման պատերազմներում՝ զոհերն առավելագույնն են, իսկ արդյունքները՝ նավազագույն, իսկ հաղթանակները՝ չափից ավելի թանկ ու կասկածելի: Նման հաղթանակ օրինակ տարել են 1918թ․ Արևմտյան պետությունները Գերմանիայի նկատմամբ: Այդ հաղթանակի գինն էր՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համշխարհային դերի նվազումն, իսկ ապա՝ կորուստը:

Պատերազմն ու հաղթանակը քաղաքական իմաստ պետք է ունենան:

Այնպիսի տպավորություն է, որ այս պատերազմն, առնվազն ռուսական կողմի համար, արդեն կորցնում է քաղաքական իմաստը: Պատերազմի ըթնացքը թելադրում է ոչ թե քաղաքական ղեկավարությունն, այլ գեներալները: Չկա ավելի սխալ բան, քան երբ պատերազմի տրամաբանությունը քաղաքական ղեկավարությունից անցնում է գեներալներին, այն էլ՝ անտաղանդ գեներալներին, որոնք մի գյուղ գրավելու համար ճակատային մարտի են գցում հազարավորներին: Սա պատերազմ չէ արդեն: Պատերազմն արվեստ է, ոչ թե աննպատակ մարդասպանություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում