Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

Առատ ձյան պատճառով Ստեփանակերտի քաղաքապետը հանդես է եկել կոչով

Այսօր Ստեփանակերտի քաղաքապետը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ, անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում Ստեփանակերտի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Արդեն երկրորդ օրն է՝ մեր համայնքային ընկերությունների հետ անում ենք հնարավորը ձնամաքրումը ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Պահի լրջությունը գիտակցելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական կազմակերպությունները: Բայց բնությունն այս անգամ անզիջում է և, ըստ հիդրոօդերևութաբանների, առաջիկա օրերին տեղումները շարունակվելու են: Ուստի իմ այս կոչը ընդունեք նաև որպես հորդոր, խնդրանք, համագործակցության առաջարկ՝ յուրաքանչյուրդ մաքրեք ձեր բակի, մայթի ձյունը:

Դիմում եմ բոլոր հասարակական, երիտասարդական կազմակերպություններին, մեր քաղաքն իրապես սիրող, սրտացավ քաղաքացիներին, միացե՛ք մեզ: Մտածեք, որ այդ ամենն անում եք ձեր երեխաների, մայրերի, անօգնական ծերերի անվտանգության համար: Ցուցաբերեք առավելագույն քաղաքացիական պատասխանատվություն և կանգնեք քաղաքային իշխանությունների կողքին: Ուս ուսի պայքարենք մայթերին գոյացող ձնե կույտերի դեմ, որովհետև ճանապարհի այդ նեղ հատվածներում մեր ունեցած տեխնիկական միավորներն անզոր են…

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր շինարարներին ու համայնքային ընկերությունների աշխատակիցներին իրենց կողմից գործադրվող ջանքերի համար: Նաև խնդրում եմ մեր քաղաքացիներին, բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից:

Անե՛նք հնարավորը, որպեսզի պատվով հաղթահարենք առկա մարտահրավերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում