Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Օրակարգ է բերվում Հայաստանի պետականության ոչնչացման հարցը

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տեխնոլոգիան բացատրեմ, թե՞ ոնց….

Մեր սիրելի «հայրենասեր» Սարիկն ու Մարգոն կասկածելի տեսանյութ են դնում, թե Երևանում մարտի 8-ը նշել են Z ակցիայով՝ Մայր Հայաստանի ու Կառավարության շենքի պատին խորհրդային Հայաստանի ընդգծված սիմվոլիկայով… Բայց տեսանյութում մարդիկ չկան, դեմքեր չկան…

Անհանգստանում են՝ ո՞նց։ Ո՞նց Հայաստանում ակցիա չկա…

Ռուսաստանի հայերի միությունից մեկը զինվորական համազգեստով կոչ է անում հայաստանցիներին հավաքվել Ռուսաստանի դեսպանության առաջ ու աջակցել Ռուսաստանի պատերազմին…

Այդ ընթացքում մունետիկներն են գործի դրվում…

Էլ «Ապրելու Երկիր» կուսակցության ղեկավար Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանի համար թաթարական մոդելի առաջարկը՝ գոնե Ռուսաստանի կազմում լավ ռեգիոն լինենք, որովհետև էն 2 սցենարը հեչ Հայաստանի համար չեն, էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում «ուղեղային կենտրոն» ստեղծելու անվան տակ Ռուսաստանի «ֆաշիզմի դեմ պատերազմի» արդարացում… Անգամ նժդեհյան Էդիկ Շարմազանովից են թելեգրամյան ալիքի եթերում պոկում, որ բոլոր դեպքերում ճիշտը Ռուսաստանի հետ մեկ պետություն կազմելն է…

«Հայոց Արծիվները» երկրորդ նամակն է ուղարկում ռուսաց թագավորին, թե պատրաստ ենք գալ Դոնբասում ընդդեմ ՆԱՏՕ-ի մեռնել…

Համենայն դեպս առաջին ակցիան ձախողվում է. հավաքվում են մի քանի տասնյակ մարդ, մի քիչ աղմկում ու ցրվում տներով…

Երկրորդ ակցիան նշանակվում է Լուժնիկիում Պուտինի հավաք-համերգի հաջորդ օրը, որ էներգետիկ լիցք լինի…

Զորաշարժի են ենթարկում ավելի շատ մարդու՝ դերերը բաժանած. մեկն ասում է՝ գնանք կռվենք, մեռնենք հանուն Ռուսաստանի, ինչպես մեր պապերն են մեռել։ Մյուսն ասում է՝ Ռուսաստանի հետ մեկ պետություն կազմենք։ Էն մեկն էլ գլխի է ընկնում, որ կարող է հայ հասարակությունը օբյեկտիվորեն սկսի կասկածել, ասում է՝ էս սաղ հանուն Հայաստանի է՝ իբր մնացած թեմաները սահուն թաքցնում է… Բայց ասում է՝ միանում ենք բոլորս ու էլի ենք հավաքվելու…

Իբր զանգվածային միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվում են տարբեր սոցիալական ցանցերում։ Աշխարհը տարակուսած է, ուկրաինացիները, եվրոպացիները զարմացած՝ ոնց է հնարավոր, ցեղասպանություն ապրած, թրքադրբեջանական ֆաշիզմից տուժած ժողովուրդը նման դրսևորումներ է ունենում…

Ադրբեջանցիներն ու թուրքերը քննարկումներում լավ դիրքավորվում են՝ «հայկական ու պուտինյան ֆաշիզմը նույնն են»: Սա մեր մասին ամենամեղմ որակումն է…

Ադրբեջանցիները տոննաներով լցվում են քննարկումների հարթակներ՝ կրակ լցնում բենզինի վրա… Տաքգլուխ ուկրաինացիները և օտարերկրացիները միլիոնով հայհոյանք, անեծք են գրում՝ արդարացնելով հայերի հանդեպ ադրբեջանցիների ոճրագործությունը՝ կոչ անելով ավարտին հասցնել այն… Հայկական ինֆորմացիոն ջոկատներից մարդ չկա այդ դիսկուրսներում… Չկան հակառակ նառատիվները, անգամ թե ինչ միջոցառում է…

Եվ ահա, երբ արևմուտքում, Ուկրաինայում գոհ էին, որ Հայաստանն ու հայ հասարակությունը դիրքավորվել են խաղաղության, պատերազմի դադարեցման օգտին, արդեն բան է փոխվում… տրամադրություններ են փոխվում..

Բա՞․ Մեր ֆոսֆորի Սարիկն ու Մարգոն և իրենց մունետիկները…. Այ էսպես էլ ֆոսֆորի օպերացիան արեցին՝ կանխելու համար հայ-ուկրաինական որևէ նորմալ բարիդրացիություն ու չեզոքություն միմյանց կոնֆլիկտներում… Իսկ այդպիսի նշաններ կային…

Դուք Ֆեյսբուքում բեսեդկում ձեռք առեք…

Մարդիկ կոնկրետ նպատակ են դնում ու դրան հասնում… Ու նրանց հետ ադրբեջանցիներն են արդարացնում այն, ինչ մեր հանդեպ արել են..․

Մնում է հասկանալ, թե Հայաստանում անկազմակերպ ողջամիտ զանգվածը ինչ հավաքական ուղերձ կուղղի այս ամենը կանխելու համար…

Կրկին ասում եմ՝ ուկրաինական պատերազմի հարցով ներհայաստանյան կոնսենսուսը հօգուտ պատերազմի լուծելու խնդիր է դրված։ Դրան վրադիր օրակարգ է բերվում Հայաստանի պետականության ոչնչացման հարցը: Չասեք, թե տեղյակ չէիք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում