Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Ամեն օր անհանգիստ ռուբլու կուրսին ենք հետևում․ «խոպանչիների» ընտանիքները անորոշության մեջ են

Ռուս-ուկրաինական  պատերազմը գլխիվայր փոխեց  նաև Հացավան գյուղի բնակչուհի Լ-ի կյանքը: «Մինչև պատերազմը ամուսինս ամեն տարի գնում էր Ռուսաստան, շինարարության վրա էր աշխատում,  ուղարկած գումարներով  կարողանում էի  քչից-շատից հասցնել։ Մեծ տղաս ցանկանում է ծրագրավորող դառնալ, դրա համար անհատական  պարապում է, բայց հիմա չգիտեմ՝ո՞նց է  շարունակելու գնալ, ո՞նց ենք կարողանալու ամսական  վարձը տալ։ Նպատակներ ունեինք տան հարցում մի բան առաջ տանել․ կիսատ բաներ շատ կան, բայց հիմա  ուրիշ բաների մասին ենք միայն մտածում, որ այս ամենը շուտ ավարտվի, հասկանանք ինչ ենք անում։ Ես ու ամուսինս ամեն օր  ռուբլու կուրսին ենք  անհանգիստ հետևում: Եթե շատ իջնի, պիտի գա այստեղ, բայց եթե գալու է հարց է՝ այստեղ կայուն, նորմալ վարձատրվող աշխատանք կգտնի՞»,-ասում է մեր զրուցակիցը։

Վերջինս ասաց, որ մինչև մարտ ամսվա առաջին շաբաթն  ամուսինն ընդհանրապես  չի կարողացել փոխանցում կատարել իր քարտով, քանի որ  Ռուսաստանի բանկերից անջատելուց հետո անհասկանալի վիճակ է ստեղծվել։ Այդ ընթացքում հազիվ է համոզել գազի աշխատողին, որ չանջատեն․ «Այդպես  5 օր հետո հազիվ եմ կարողացել փոխանցել: «Իսկ այդ ժամանակ ռուբլու կուրսն արդեն  կիսատվել էր, կոպեկներ են: Այդ ուղարկածով հասցրել եմ միայն կոմունալ ծախսերը հոգալ՝ գազի, լույսի վարձ ու կենցաղային, ապրուստի համար անհրաժեշտ ծախսերը»,-պատմում է  բնակչուհին:

Նրա խոսքով՝ ոչ միայն ռուբլու անկումն է ամբողջ խնդիրը, այլ նաև այն, որ ամուսնու պատմելով  Ռուսաստանում  կայծակնային  արագությամբ ու կտրուկ  թանկացել  են ամենաշատ գործածվող  ապրանքների մեծ մասը, տան վարձերը, որն իրենց դեպքում դուրս է գալիս աշխատավարձից, քանի որ շինարարական բրիգադով են վարձակալել ու մնում, շատ ապրանքների դեֆիցիտ կա արդեն, օրինակ՝ շաքարավազ,աղ ամեն խանութում չես գտնի: Թանկացել են նույնիսկ այն ապրանքները, շինանյութը և այլն, որոնք Ռուսաստանն է արտադրում: Ամենացավալին, սակայն, նրա խոսքով այն է, որ  այս իրադրության մեջ  ամուսնու հետագա աշխատանքն է արդեն կասկածի տակ: «Ամուսնուս խոսքով այնքան շոկային ու կանգնած վիճակ է  ամեն ոլորտում, իրենց կազմակերպությունն էլ դանդաղեցրել է շինարարության տեմպը, սպասում է, տեսնի՝ ինչ է լինելու այս ամենի վերջում, արդյոք իմաստ կունենա նոր  շենքեր կառուցել: Իմ եղբայրն էլ պետք է մեկներ, բայց ամուսնուս հորդորով էլ չի ուզում գնա, նոր աշխատող չեն ուզում, համ էլ իմաստ չկա էս վիճակով գնալու»: Շարունակելով պատմում է, որ եթե ոչինչ չփոխվի, ամուսինը մեկ ամիս հետո ամենայն հավանականությամբ  կվերադառնա,բայց չի պատկերացնում այստեղ կկարողանա այնպիսի աշխատանք գտնել, որ իրենց կյանքը իմաստավորող նպատակները  կարողանան իրագործել,ամենակարևորը՝երեխաներին իրենց  նպատակներին հասցնեն,չմնան հանկարծ անուսում: Ինչ արժեք ունի անուսոմ մարդը: Պետք է իր հայրիկի պես  հասարակ պատ շարող բանվոր  դառնա, ոչ ավելին:

Հարցին՝ բացի բանվորությունից  գյուղում այգեգործությամբ չի կարողանա ավելի մեծ եկամուտներ ունենա, մեր զրուցակից կինը  ցավով նշեց, որ գյուղում հիմնականում  տանձ, խնձոր են ցանում, իսկ դրանք այնքան ցածր արժեք ունեցող մրգեր են, որ ոչ մի եկամուտ չես կարող ակնկալել: Միայն  մի փոքր ֆինանսապես բարվոք վիճակում գտնվող համագյուղացիներն են կարողացել  նուշի  մեծ այգիներ դրել: Նրանք  հավանաբար կարող են սպասել ինչ-որ արդյունքի: Նա նաև նշեց, որ ամուսնու խոսքով Ռուսաստանում խուճապը նվազեցնելու համար դոլարի վաճառքն արգելել են ընդհանրապես, և մարդիկ ամեն օր կուրս չեն ստուգում ու չեն ընկնում ավելորդ խուճապի մեջ, բայց դե իրականությունը դրանով չես թաքցնի: Բացի այդ Ռուսաստանի կառավարությունն արդեն  խստացնում է տեղի արտադրողների, տնտեսվարողների հանդեպ հսկողությունը, որ անտեղի գները չբարձրացնեն: Մյուս կողմից խանութներում օրինակ 3կգ շաքարավազից ավել չեն թողնում գնել:

Ռուսական ռուբլու շեշտակի արժեզրկումը  երկրնտրանքի առաջ է կանգնեցրել արտագնա աշխատանքի մեկնողներին։ Մեզ հետ զրույցում   Փ.Ա-ի  հետ, ով  Մոսկվայում որպես բեռնատարի վարորդ էր աշխատում մի քանի տարի շարունակ, բեռներ է  փոխադրում Ռուսաստանի տարբեր քաղաքաներ: Ավելին՝ երկքաղաքացի է հանդիսանում, և Հայաստան է եկել ՝ընտանիք կազմավորելու, և կնոջ հետ մեկնելու Ռուսաստան՝ երկարաժամկետ, հնարավոր է նաև մշտական  բնակության: Բայց այդ կարևոր առաքելությունը իրագործելուց հետո սկսել է չարաբաստիկ պատերազմը և հիմա տարակուսած է՝ արժե  գնալ՞ թե՞ ոչ, ի՞նչ վիճակ է իրականում Ռուսաստանում

Ես չգիտեմ՝ գնամ ինչ է սպասվելու ինձ: Չգիտեմ՝ նախկինի չափ  կվաստակեմ թե չէ, ինչքան պատվեր կունենամ, ինչքան կբարձրացնեն բնակարանիս վարձերը: Ծանոթ-բարեկամ ասում են՝ ամեն ինչ օր օրի թանկանում է, բացի եկամուտներից: Ես արդեն մենակ չեմ.այս պայմաններում չգիտեմ՝ կկարողանամ նորմալ ընտանիքս պահել: Ռուբլին կկարգավորվի թե՞  հակառակը, ինչպես եմ այստեղ գտնվող ծնողներիս օգնելու: Տոմսերն էլ այնքան են բարձրացել, աշխատածիս մի մասն էլ  ուղարկելու եմ  այդ  վարկի փակման համար:

Անկախ այս բոլոր մտավախություններից և անոոշություններից մեր զրուցակիցն հաստատակամ  է գնալու հարցում.  «Մի ամիս էլ կսպասեմ,ռուբլու արժեքը մի քիչ բարձրանա՝ գոնե 5-ի, տոմսերի գներն էլ երևի կնվազեն, ստիպված կգնամ: Այստեղ չեմ կարող մնալ. լավ չէ վիճակը, նույն թանկացումներն են ու գործն էլ անեկամտաբեր է»:

Հարցին, թե ինչու չի մնում գյուղում՝ զբաղվելու գյուղատնտեսությամբ և այդ եկամուտներով ապրելու, նա հեգնանքով  պատասխանեց. Ինքն  ուզում է մնալ,զբաղվել մշակությամբ և աշխատել,սակայն իր ունեցած միջոցներով չի կարող նորմալ ներդրում անել ու մշակել  իր այգիներն  ու նորմալ բերք ու եկամուտ ստանալ: «Ներկայումս իմ բերքի որակն այնքան բարձր չէ և շուկայում կարող է վաճառվել ընդամենը  50-100դրամով: Իսկ բարձր եկամուտների համար շատ գումար է պետք,գյուղատանտեսական վարկերը  այսքան բարձր տոկոսադրույքներով չպետք է լինեն,քանի որ խնձորն այն մթերքներից է,որի գինը միշտ ցածր է»,-ամփոփում է նա:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում