Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գնաճը կրկնակի է. Ի՞նչ ժամկետով են ռուսները վարձակալում Հայաստանում բնակարանները

Ուկրաինա  Ռուսաստանի ներխուժման պատճառով  Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ  խստագույն  պատժամիջոցների ֆոնին շարունակում է  մեծ հոսքով ռուս, նաև  ուկրաինացի, բելառուս  այցելուների ժամանումը Հայաստան։ Դրան զուգահեռ ՝ Երևանում  աճում են վարձակալվող բնակարանների, հյուրանոցների գները։ «Առաջին լրատվական»-ը  փորձեց  պարզել՝  ի՞նչ պատկեր է տիրում  անշարժ գույքի շուկայում և ռուսաստանցիները ի՞նչ ժամկետով են  հիմնականում  նախընտրում վարձակալել Հայաստանում բնակարանները և ընդհանուր ի՞նչ միտումներ կան։

«Երկիր» անշարժ գույքի գործակալության Կենտրոնի մասնաճյուղից մեզ ասացին,որ  երկու շաբաթ շարունակ  բնակարան վարձակալելու նպատակով ռուսների դիմելիության  բավականին բարձր տեմպը  դեռ պահպանվել է, չի նվազում. «Ռուսաստանի քաղաքացիները  ցանկանում են  ժամանակավոր բնակություն հաստատել  Երևանի բոլոր վարչական  շրջաններում,  հատկապես Կենտրոն և Արաբկիր շրջաններում, իսկ ծայրամասերում ավելի քիչ է  դիմելիությունը։  Դրան զուգահեռ, ինչպես հայտնի է, սեփականատերերը բարձրացնում են իրենց բնակարանների վարձակալության գները. Այս պահին գների միջինը կազմում է մոտ 2000-3000 դոլար»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի՞նչ ժամկետով են գալիս  ռուսները և  գերակշռո՞ւմ են  անհատները, ընտանիքները թե՞ կազմակերպությունները, աշխատակիցը նշեց, որ հիմնականում իրենց  վարձակալում  են հիմնականում ընտանիքներով և ոչ այնքան կարճ  ժամանակով։ «Ավելի մեծ թիվ են կազմում  վեց ամիս ժամանակով վարձակալողները, իսկ կարճաժամկետի դեպքում՝մոտ երկու ամիս ժամանակով են նախընտրում մնալ»,-ասում է  նա։  Աշխատակցի խոսքով՝ իրենց դիմած ռուսների մեջ համեմատաբար ավելի  քիչ են   անհատների  ու  կազմակերպությունների դիմումները, հատուկենտ են։

Հարցին, թե եղե՞լ են դեպքեր արդյոք,երբ սեփականատերերը իրենց  հայ վարձակալներին  դուրս հանեն իրենց բնակարաններից, որպեսզի տրամադրեն ռուս վարձակալների ավելի բարձր գնով, գործակալության Կենտրոնի գրսենյակից ասացին, որ նման դեպքեր չեն գրանցվել իրենց պրակտիկայում։

«ՎԻՎԱ ՌԻԵԼԹԻ» անշարժ  գույքի գործակալությունից մեզ փոխանցեցին, որ իրենք աշխատում են հիմնականում սեփականատերերի հետ, ովքեր ելնելով պահանջարկի մեծացումից ու հավանաբար հաշվի առնելով  եկվորների՝ Ռուսաստանից  լինելու հանգամանքը, բավականին բարձրացրել են գները. «Մեծամասամբ երկու սենյականոց 400-500 դոլար արժողությամբ բնակարանների գներն, օրինակ, այսօր կազմում են 1000-1200 դոլար։ Գնաճը կրկնակի է։ Բնակարանների պահանջարկը  մեծ է  բոլոր վարչական շրջաններում։  Սակայն պետք է նշել,որ հոսքը, համեմատած սկզբնական շրջանի, փոքր-ինչ  նվազել  է »,-նշում է աշխատակիցը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ռուսների կողմից գործակալություն գրեթե հավասարապես շատ են թե´ ընտանիքների, թե´ կազմակերպությունների և  թե´ անհատների կողմից դիմումները։  Նա դժվարացավ տոկոսային բաժանում կատարել։

Ըստ գործակալության՝ հետաքրքիր միտում է նկատվում  հետևյալ  առումով. «Որոշ ռուսաստանցիներ հաճախակի ցանկություն են հայտնում ժամանակավոր բնակության համար օրավարձով 5-7 օրով  ապրել  Դիլիջանում, Ծաղկաձորում և այլ   քաղաքներում, որից հետո  նոր կգտնեն ավելի երկարաժամկետ  կացության վայր, եզակի դեպքերում դիմում են նաև Աբովյան քաղաքում։

Որպես Երևանին մոտ գտնվող, տուրիստական հայտնի համայնք՝ մենք  Գառնիի համայնքապետարանից հետաքրքվեցինք, թե  դիմելիության ինչ պատկեր կա, ի պատասխան  մեզ փոխանցեցին, որ հիմնական այցելությունները տուրիստական բնույթ են կրում։ «Բնակության համար Գառնիում քիչ են վարձակալության տրվող ազատ  բնակարանները, հետևաբար այստեղ ապրող ռուս այցելուները հիմնականում բնակվում են հոսթելներում, ավելի քիչ թվով կարող են պատահել  սեփական տների վարձակալություններ»,-նկատեց համայնքապետը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում