Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Դա պետք է պահել ինչպես պետական սահմանը. Հայաստանի ելքը

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Այդ մասին հայտնում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Ընդ որում, այդ պարեկները արատավոր երևույթը շարունակել են պարբերաբար: Ներկայումս նրանց, ինչպես նաև կաշառք տվողին ներկայացվել է մեղադրանք և խափանման միջոց է ընտրվել կալանքը: Թվում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական թոհուբոհում, երբ Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրը համալրվել է նոր ռիսկերով, երբ բազմաթիվ քաղաքական ու տնտեսական մարտահրավերներ են առաջացել ուկրաինական պատերազմի հետևանքով, պարեկային ծառայության աշխատակիցների հանդեպ քրեական գործը ամենավերջինն է, որ պետք է արժանանա ուշադրության: Մինչդեռ, խնդիրն ու հարցը ունեն թերևս շատ ավելի մեծ արժեք ու նշանակություն, քան կարող է թվալ այսպես ասած ընդունված չափորոշիչների կամ չափանիշների պայմաններում, որոնցով ձևավորվում է հանրային վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ:

Պարեկային ծառայության ստեղծումը, որ ոստիկանության ռեֆորմի կարևոր մաս է, իրականացվում է արդեն մի քանի ամիս՝ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Խոսել ոստիկանական ռեֆորմի կարևորության մասին, նշանակում է ոչինչ չխոսել: Այդ ռեֆորմը Հայաստանի արդիականացման, հայկական կենսամիջավայրի զարգացման առանցքային նախադրյալներից է թե անմիջական ֆունկցիոնալ, թե հոգեբանական իմաստով: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ առանց այդ էլ հետհեղափոխական ռեֆորմացիոն իրականության բավականին ցածր գործակցի պարագայում՝ ինչը իհարկե ունի նաև զգալիորեն օբյեկտիվ պատճառներ, ոստիկանության ռեֆորմը գոնե ընթանա սահուն և հասնի այսպես ասած որևէ կայուն, հաստատուն, բյուրեղացած հանգրվանի: Հայաստանին էապես անհրաժեշտ է համակարգային , ու նաև մշակութային, արժեքային նշանակություն ունեցող գեթ մեկ ամբողջական ռեֆորմի հնարավորինս արագ և համոզիչ ընթացք ապահովելը, ինչը շոշափելի նշանակություն կունենա թե իրավակարգի, թե ընդհանրապես հասարակական-պետական համակեցության միջավայրի վրա: Եվ այստեղ ոստիկանության ռեֆորմի, պարեկային ծառայության կայացման և ամրացման խնդիրը լոկ «նախադեպային»  ուժով չէ, որ կարևոր է, այլ նաև հենց ֆունկցիոնալ նշանակությամբ: Ըստ այդմ, պետք է ամենախիստ ձևով կանխարգելվեն պարեկային նորաստեղծ ծառայություն խորհրդային միլիցիայի և հետխորհրդային Հայաստանի ոստիկանության արատների «փոխանցման», «անցման» կամ «տեղափոխման» դեպքերը, որևէ փորձ, որևէ ռիսկ: Եվ այդ ամենի կարևորության ավելի լայն համատեքստը, ինչի մասին այս օրերին խոսել և գրել եմ նաև բազմիցս, այդ թվում մոտ տասն օր առաջ հրապարակված՝ Որտեղ է Հայաստանի ելքը հոդվածում:

Ուկրաինական ճգնաժամի շուրջ խմորվող աշխարհաքաղաքական տեկտոնական շարժերի համատեքստում հայկական պետականության դիմակայության հենքը Հայաստանի ներսն է, ներքին կյանքի արդյունավետության բարձրացումն ու ներքին կարողությունների զարգացումը: Ներքին արդիականացումն է նաև Հայաստանի գլխավոր «կողմնորոշումը», ոչ թե արտաքին վեկտորի շուրջ անպտուղ և անիրատեսական, անօգուտ և անգամ ինչ որ իմաստով վտանգավոր, «հակառակ էֆեկտով» քննարկումները: Արդիական գործընկերների աջակցության ներքին կարողությունների զարգացում հանուն կենսունակության ու անվտանգության: Սա է առավելագույնի բանաձևն ու նաև այդ հանգամանքն է հրամայական դարձնում այդ թվում հատկապես ոստիկանական ռեֆորմի արդյունավետությունն ու դրա ամբողջականացումը, և այդ համատեքստում առաջին հայացքից շարքային տեղեկությունը գործնական իմաստով դարձնում առանցքային նշաձող, որը պետք է պահել ինչպես պետական սահմանն ու տարածքային ամբողջությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում