Հարցազրույցների ժամանակ այս մասին ասել եմ, այսօրվա հակապետական ցույցից առավել ևս հետևություն եմ արել և որոշել մասնագետների հետ անհապաղ օրենսդրական առաջարկություն մշակել, համաձայն որի, այն գործիչները, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ կդնեն, կքննարկեն Հայաստանն այլ պետության կազմի մեջ մտցնելը, անպայման ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ինչպես նաև, օրենքով արգելվի նույնը սպասարկող կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Ազատ խոսքի վրա հղում չանեք. հակապետական, հակասահմանադրական խոսքն ու գործունեությունը պետք է խստիվ պատժվի։