Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Աննախադեպ ակտիվություն Հայաստանի դիվանագիտական ճակատում

Ակտիվ դիվանագիտական շաբաթ էր։ Ամփոփման կարիք ունի։  Բայց մինչև բուն ամփոփման անցնելը կարիք կա արձանագրել մի ճշմարտություն, որ յուրաքանչյուր շրջափուլում, երբ Հայաստանը դրսևորել է արտաքին քաղաքական նախաձեռնողականություն և ինքնուրույնություն՝ մենք մեր երկրի սահմանին ու Արցախում ունեցել ենք միջադեպեր, սրացումներ, բախումներ ու զոհեր։ Ադրբեջանը 2008-ից ի վեր փորձել է տապալել բոլոր դիվանագիտական ջանքերը, որ ներդրել է Երևանը՝ Արցախյան կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման համար։ Բաքուն դա արել է հայ հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելու համար։ Բանակցային սեղանի շուրջ որոշ հարցերում ցուցադրել է համաձայնություն, իսկ Ադրբեջան վերադառնալուն պես հրամայել կրակել հայ մարդկանց, հայ զինծառայողների ուղղությամբ՝ անխոս ցուցադրելով իր անհամաձայնությունը հայկական նախաձեռնությունների հետ։ Մենք կարող ենք հատ-հատ, փուլ առ փուլ վերհիշել այդ բոլոր դրվագները։ Բայց ամենաթարմ ու վառ օրինակը հենց այս շաբաթն էր։

Գանք հերթականությամբ։ Ուկրաինայում պատերազմը դեռ ընթանում է։ Դիվանագիտական խոսափողները չեն անջատվում։ Հայաստանը հընթացս հասկանում է, որ լռել ու սպասել չի կարելի՝ առավել ևս, որ Ադրբեջանը Արցախում ստեղծում է լարվածության միանգամից մի քանի օջախ։ Ռուսները պատերազմում են, զիջում են դիրքերը, իսկ Բաքուն ու Անկարան գործում են ունիսոն՝ իրենց տարածաշրջանային նպատակներին հասնելու համար։ Այդ նպատակն է, որ տարածաշրջանում ռուսներից բացի որևէ այլ երկիր իրենց առաջ չկանգնի, որովհետև ռուսը թուրքերի ու ադրբեջանցիների համար ամենահարմար մրցակիցն է այս տարածաշրջանում։ Փաշինյանն այս դժվար շրջափուլում մեկնում է Փարիզ, գլուխը կախ համակերպվում է Մակրոնի ելույթի հետ, բայց դիմակայում է։ Միրզոյանը մեկնում է Անթալիա, Չավուշօղլուին հանդիպելիս ժպտում է ու մտքում մտածում, թե ինչպես են իր ոսկորները լվանալու Երևանում ծվարած քաղաքական շրջանակները, նույն այն շրջանակները, որոնք 2008-ի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանի հասցեին մի թթու խոսք չասեցին։ Փաշինյանին զանգում են Բլինքենը, Թրյուդոն ու Պուտինը։ Առաջինն ու վերջինը զանգում են նաև Ալիևին։ Արցախի գազամատակարարումը վերականգնվում է, բայց զոհվում են երկու հայ զինծառայող։ Ադրբեջանը կրկին ու կրկին ցուցադրում է գինը, որ Հայաստանը պիտի վճարի իր ինքնուրույնության համար, եթե փորձի Մոսկվայից անկախ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ հանդիպել ու կասկածի տակ դնել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններն Արցախի հարցում։

Պարզ է, չէ՞, թե ինչ բազմաշերտ են հիմա հարաբերություններն աշխարհում։ Սա կարծես շախմատի մի մեծ տախտակ լինի, որի շուրջ նստած են բոլոր այն երկրները, որոնք ստանալիք ունեն, լուծելու հարցեր ու լուսանցքից դուրս չմնալու խնդիր ունեն։ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ Հայաստանը հանկարծ չշեղվի Մոսկվայի տարածաշրջանային օրակարգից, քանի որ հենց Մոսկվայի հետ է Բաքուն ու Անկարան առևտուր արել ու ձեռքի տակ առել Արցախի տարածքները։ Միմիայն Մոսկվայի թողտվությամբ Արցախում տեղի ունեցավ այն, ինչ մենք տեսանք։ Հիմա, եթե հանկարծ Միրզոյանը Արևմտյան գործընկերների հետ գա կոնսենսուսի, որ Ռուսաստանի այս բարդ կացության մեջ դժվար է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու Մոսկվան դիրքերը կորցնելով կարող է զիջումների գնալ Արցախում, ապա պետք է օր առաջ անվտանգության հավելյալ բարձիկներ ստեղծել՝ Փարիզի և Վաշինգտոնի ուշադրությունը հրավիրելով մեր տարածաշրջան՝ թույլ չտալու Ադրբեջանին ու Ռուսաստանին, որ իրավիճակից կախված կայացնեն հերթական, ոչ հայանպաստ որոշումը։ Այս համատեքստում չափազանց ուշագրավ էր Միրզոյանի՝ Բրյուսել կայացած հանդիպումը, որտեղ վերջինս հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ: Ի թիվս այլ հարցերի,  կողմերը քննարկվել են ռեգիոնալ անվտանգության հարցեր: Միրզոյանը՝ ՆԱՏՕ Խորհրդում ունեցած իր ելույթում, խոսել է 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների, առկա մարդասիրական խնդիրների մասին, նաև նշել Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո արցախյան հարցի վերջնական կարգավորման համար բանակցության անհրաժեշտության մասին: Այս այցն ինքնին շատ կարևոր է հենց այս փուլում, քանի որ Երևանը՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի ու պատերազմի պայմաններում, ունի մի կողմից չեզոք դիրքավորման, մյուս կողմից՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ աշխույժ աշխատանքի անհրաժեշտություն: Բայց առավել կարևոր է Միրզոյանի՝ ՆԱՏՕ կատարած այցը հայկական զինված ուժերի ռեֆորմների համատեքստում։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ռուսական ռազմական դպրոցը չի կարող բավարարել Հայաստանի ուրույն ռազմական պահանջները։ Ռուսական ռազմական միտքն իրեն չի արդարացնում նաև Ուկրաինայում ու ամբողջ ռազմագիտական հանրույթն է աշխարհով մեկ քննարկում, թե որքան հնացած են ռուսական մեթոդներն ու մարտավարությունը։ Եվ հենց այստեղ է, որ Բաքուն «խրտնում» է հայկական կողմի նման հանդիպումներից՝ վախենալով, որ եթե Հայաստանը հանկարծ սկսի կիրառել բանակի վերափոխման հենց ՆԱՏՕ-ական մոդելը, ապա Հայաստանի հետ խոսել զենքի ու ուժի լեզվով դառնալու է անհնարին։ Բաքվին պետք է Հայաստանը պահել հենց ռուսական ռազմական ծիրի ներքո՝ թույլ չտալով մեզ զարգանալ նորագույն բանակների մոդելով։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքը, Բաքուն մինչև 2020-ի պատերազմն իր ռազմական դպրոցի ուղղությունը վաղուց արդեն փոխել էր ու իր սպաներին կրթում էր հենց արևմտյան մոդելով՝ հետզհետե հրաժարվելով ռուսական ռազմական դպրոցից։

Հենց այդ, ՆԱՏՕ-ական դպրոցի բանակով էլ Բաքուն կարողացավ ռազմական հաջողության հասնել մեր՝ ռուսական դպրոցի կանոններով առաջնորդվող բանակի հանդեպ։ Արցախում հայերը չպարտվեցին ադրբեջանցիներին, այլ ռուսական ռազմական դպրոցը՝ Արևմտյան ռազմական դպրոցին։ Բաքուն սարսափում է արևմուտքի հետ մեր բոլոր շփումներից, որովհետև իր կողքին ուզում է տեսնել հենց ռուսական քաղաքական, հասարակական, մշակութային ու ռազմական դիմագիծ կրող․․․ անկեղծ լինենք՝ փտած հասարակարգով երկիր։ Եվ հենց այդ պատճառով է Ալիևը մեր ոտքի տակ օրըստօրե նորանոր ականներ տեղադրում՝ ամեն առիթով Մոսկվա զանգելով ու բամբասելով, թե որքան «թռնող» են հայերն իրենց բնույթով, որ Մոսկվան պետք է ավելի ու ավելի ամուր է բռի մեջ սեղմել Երևանը, որ հանկարծ «չպլստա» Երևանը արջի թաթից ու փախչի Արևմուտք։ Բայց ինքը՝ հենց Ալիևն է անում այն, ինչ վերագրում է Հայաստանին․ սիրաշահելով Մոսկվային՝ թռնում է Անկարա։ Մենք սա մի օր հասկանալու՞ ենք, թե՝ ոչ։

Այո, Մոսկվան անկյուն մղված գազան է հիմա, ու Երևանում կան ուժեր, որոնք աջակցում են Հայաստանի միութենականացման գաղափարին՝ սերմանելով հասարակության մեջ հայկական պետականության իմպոտենցիայի գաղափարը։ Դրա վառ օրինակն է նախագիծը, որը որոշ քաղաքական ուժեր հաջորդ շաբաթ մտցնելու են խորհրդարան՝ իբր պահանջելով անժամկետ դարձնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը Արցախում։ Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ խոր կասկած, որ հայկական զինված ուժերն այլևս երբեք չեն վերադառնալու Արցախ։ Սա ի՞նչ է, համոզմու՞՞նք, որ մենք ունակ չենք լինելու պահպանել մեր հայրենիի սահմաններն ու հիմիկվանից մեզ մտցնում են այնտեղ, որտեղից մենք էլ ելք չե՛նք ունենալու։ Սա ի՞նչ է, պարոնայք, ապացույց, որ Հայկական բանակն այլևս չկա՞։ Ի՞նչ է, նպատակը մեզ աշխարհով մեկ վերջնականապես խայտառակե՞լն է որպես պետություն։ Էլի՞՞ փորձելու ենք անվտանգության հաշվին վաճառել մեր պետությունը։ Իսկ ավելի խելքին մոտ չի՞՞ էդ անվտանգությունը ձևավորել Հայաստանի ներսում, ոչ թե մուրալ դրսից։

Մենք կա՛նք, մենք խոսու՛մ ենք, մենք գործելու՛ ենք ու մեր բանակն էլ ոտքի՛ է կանգնելու։ Ինչպես ստիպված դուրս է եկել Արցախի, վաղ թե ուշ վերադառնալու է իր երբեմնի վերահսկողության գոտիներ ու այլ, որևէ՛ այլ երկրի զորքի ներկայություն չի հանդուրժելու Արցախի տարածքում։ ՕՐԻՆԱԳԻԾ բերեիք, որով պարտադրում էիք այս իշխանություններին ամենասեղմ աժամկետում մշակել ու հայկական բանակի ռեֆորմի փաթեթն ու անդադար ճնշելով իշխանություններին՝ հասնեիք Զինված ուժերի բացարձակապես նոր որակի ապահովմանը։

Ձեզ չեն ընկալում, որովհետև դուք անգամ լավ ընդդիմություն լինեք չեք կարող։ Դուք պետական մտածելակերպով ընդդիմություն անգամ չդարձաք, այդ է պատճառը, որ իշխանության կարող գալ միայն այն դեպքում, երբ համաձայնվեք լինել մարիոնետներ, ինչպես Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսում, որն իր իշխանությունը պահեց բացառապես ռուսական կողմի ջանքերով։ Մյուս բոլոր դեպքերում շանսերը ձգտում են զրոյի․․․ Ինչևէ՛։

Իմ, գրեթե նույնպիսի վերաբերմունքով իշխանության վարած քաղաքականության նկատմամբ տարբեր ոլորտներում, միևնույն է, ամփոփելով դիվանագիտական շաբաթն արձանագրելու եմ, որ այն առատ էր ու հենց նման տեմպերով շփվելիս մենք տեղ կհասցնենք մեր սպասելիքները ինչպես դաշնակցին, այնպես էլ Արևմուտքին։ Միայն ինքնուրույն խոսելով չենք դառնա որևէ կողմի շահերի սպասարկուն ու գրպանի մանրադրամը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում