Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ռուսաստանի տեխնիկական դեֆոլտը փաստ է․ Հայաստանը չի օգտվելու այս իրադրությունից

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է  տնտեսագետ Նարեկ Կարապետյանը 

-Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տնտեսական հակամարտությունը  բացի մարտահրավերներից՝ Հայաստանի համար ինչ հնարավորություններ  կարող է ընձեռել։ Այս առումով  ի՞նչ բացասական ազդեցություն կունենա  SWIFT համակարգից անջատումը այստեղ եկած ռուսական ընկերությունների կամ ռուսների դրամական փոխանցումների խնդիրների  ստեղծման առումով։

-Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար առաջին հերթին և ավելի շատ  ռիսկեր են առաջանում, քան հնարավորությունենր, քանի որ մեր կախվածությունը Ռուսաստանից բավականին բարձր է, ԵԱՏՄ-ում ամենակախյալ երկրներից է, ավելին ասեմ՝    արտահանման  առումով կախվածությամբ ամենաառաջատարն է, իսկ տրանսֆերտների առումով ամենաշատերից մեկն է։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ  հնարավորությունները, ներդրումների հավանական ավելացումն այնքան շոշափելի չեն լինելու, այլ մեղմող ազդեցություն են ունենալու ընդամենը։ Ընդհանուր առմամբ  Հայաստանը չի օգտվելու այս իրադրությունից։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են իրենց փոխանցումները ստանալու  այստեղ գտնվող ռուսները, կամ ինչպես են իրենց թոշակները ստանալու,ապա պետք է նշել, որ որևէ անլուծելի, տևական խնդիր չի առաջանալու։ Ռուսաստանն ամբողջությամբ անջատված չէ համաշխարհային բանկային համակարգից,  որոշ բանկեր՝ Սվերբանկ, Գազպրոմ, կարողանում են փոխանցումներ կատարել, անջատված  չեն  ՍՎԻՖԹ-ից և  որևէ երկրի հետ դրամական փոխանցումների սահմանափակում չկա,բացի այդ՝ ժամանակի ընթացքում Ռուսաստանը գործի կդնի այլ մեխանիզմներ և  լուծում կստանան առկա  խնդիրները։ Այս առումով միակ հիշատակելի փոփոխությունն այն է, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտրում մեծ կշիռ շարունակում է ունենալ  դոլարը՝40-50 տոկոսի կարգի, որն իր տեղը ապագայում կզիջի ռուբլուն։ Դա պայմանվորված է Ռուսաստանում տարբեր գործոնների պատճառով դոլարի դերի նվազման հետ։ Այսինքն՝ սա նշանակում է՝  Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելի է կենտրոնանալու ռուբլու շուրջ

Արևմտյան երկրները հայտարարում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի տնտեսության ոչնչացումն է և օրեցօր մեծացնում են պատժամիջոցների  քանակն ու տեսակը։ Ի պատասխան՝ ՌԴ-ն հակադարձում է, որ ինքը կսկսի ինքնուրույն տնտեսություն դառնալ, ինչպես որ հաջողվել է որոշ երկրների։ Ձեր կարծիքով կդիմանա՞ Ռուսաստանը ճնշումներին, ունի՞ բավարար ռեսուրս, քանի որ արդեն պարզ է՝ պատժամիջոցները  կարճաժամկետ չեն լինելու։ 

-Ռուսաստանի դիմակայության առումով հաճախ որպես օրինակ մատնանշվում է Իրանի տնտեսական նորմալ զարգացումը, բնական կենսագործունեությունը տասնամյակներ տևող  պատժամիջոցների պայմաններում։ Այդպիսով՝ փորձ է արվում  համոզմունք ստեղծել, որ Իրանի օրինակով Ռուսաստանն էլ կարող է դիմագրավել։ Այս դեպքում, սակայն, հաշվի չի առնվում որոշ առանձնահատկություններ, այդ թվում՝ սոցիալական կարևոր հարցերը, օրինակ՝ Ռուսաստանի հասարակության ընդհանուր կենսամակարդակը, այն,որ Ռուսաստանն հասցրել է բավականին սերտորեն ինտեգրվել  համաշխարհային տնտեսությանը, և հիմա շատ ցավոտ է  ու շոկային ու ինչ-որ չափով անկանխատեսելի սոցիալական հետևանքներով է լինելու մեկուսացումը՝ ի տարբերություն Իրանի, որը 70-ական թվականներից  սկսած է մեկուսացված։ Մյուս կողմից՝ մեծ  է միջազգային ներդրումների մասնաբաժինը Ռուսաստանի  տնտեսության մեջ, բացի այդ՝  վերջինիս ինքնաբավության մակարդակն այնքան էլ բարձր չէ։ Հատկապես մեծ  խնդիր է  առաջացնելու հիմնականում Եվրոպայում արտադրվող  տեխնոլոգիական միջոցների սահմանափակումը կամ արգելքը, օրինակ՝ պրոցեսորների, միկրոչիպերի, ավիատեխնիկայի արտադրանքի և այլ պարագաների անհասանելիությունը։ Իհարկե, իրենք կփորձեն այլ տարբերակներոով լուծել, բայց դա որակապես զիջելու է եվրոպական կամ ամերիկյան արտադրանքին, բայց ամենակարևորը՝ավելի թանկ կարող են արժենալ։ Այնպես որ սրանք լուրջ ու ցավոտ հարվածներ են, և ինչքան էլ փորձեն հարմարվել, դա տեղի է ունենալու բնակչության կենսամակարդակի զգալիորեն անկման հաշվին։ Ռուսաստանի տնտեսության կազմաքանդման (դեֆոլտի) տեսանկյունից Ռուսաստանի ֆինանսների նախարարն օրերս հայտարարել է, որ իրենք պատրաստ են իրենց միջազգային պարտավորությունները  կատարել ռուբլով ողջ ծավալով։ Եթե տնտեսագիտության հասկացություններով ու տերմիներով խոսենք, նշանակում է՝ Ռուսաստանը  ֆորմալ առումով կատարել է  իր պարտավորությունը ծավալային իմաստով, բայց մեկուսացման պայմաններում  ոչ պայմանագրային պայմաններով սահմանված չափով,  սա արդեն իսկ նշանակում է  տեխնիկական դեֆոլտ։ Այս ֆոնին արդեն իմաստ չունի ասել  դեֆոլտ կունենա°, թե° չէ. այդ իրողությունը կորցնում է իր ազդեցությունը տնտեսության վրա, քանի որ,միևնույն է՝ միջազգային ներդրողները փոխառումներ  չեն կատարում։

Ռուսաստանի ու Արևմուտքի  փաստացի տնտեսական պատերազմի  ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է 900 դոլարից մինչև 4000 դոլար։ Սա միայն էներգակիրների մասով, մինչդեռ կա ռիսկ պարենային լուրջ ճգնաժամի։ Ինչպես նաև նավթի գներն են աճել՝ բարելի դիմաց գերազանցելով 130 դոլարը։ Ավելին` ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել  ռուսական էներգակիրներից։  Արևմուտքի տնտեսական վնասներն արդյոք այնքան կլինեն, որ կկարողանան ազդել Ռուսաստանին ուղղված քաղաքականության  վրա։

-Միանգամից նշեմ, որ Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու  պատճառով Արևմուտքի երկրների կրած տնտեսական վնասներն այնքան ծանրակշիռ չեն լինելու, որ պատճառ դառնան հետքայլ անել Ռուսաստանի հանդեպ տարվող տնտեսապես մեկուսացնող, զսպող քաղաքականությունից  և մինչև վերջ պատրաստ են գնալ։  Պատկերացնելու համար հարկ ենք համարում նշել, թե ինչ ծավալային հարաբերակցություն ունեն Արևմուտքի երկրների  և Ռուսաստանի տնտեսությունները։ Եթե նայում ենք, որ  պատժամիջոցները ընդգրկում են հիմնականում  ԱՊՀ երկրները,  ապա այս մասով ևս NATO-ի անդամ երկրներն ունեն շուրջ 40 տոկոս մասնաբաժին, իսկ Ռուսաստանն ունի ընդամենը 1.5-2 տոկոս, որը  ռուբլու կուրսի  կտրուկ անկման պարագայում իջնելու է։ Ճիշտ է՝ արևմտյան երկրները տուժելու են տնտեսական աճի դանդաղման տեսքով, օրինակ ամենից շատ տուժող Եվրոպայի  երկրների համար  զրկանքները կարող են հանգեցնել 0,5 տոկոսի չափով  տնտեսական դանդաղեցման, ապա Ռուսաստանի համար դա բերելու է 10 և ավել տոկոս անկման: Ըստ էության Արևմտյան երկրները պատրաստ են կրելու այդ զրկանքները, և մինչև վերջ տանելու Ռուսաստանին  պատժելու, թուլացնելու, զսպելու  իրենց  քաղաքականությունը, որովհետև  ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական նպատակներն ու շահերը  նրանց համար ավելի կարևոր են, քան  տնտեսական  խնդիրները։  Մյուս  կողմից՝  արևմտյան երկրները հաջող փորձում են դիվերսիֆիկացնել իրենց  կախումը Ռուսաստանից էներգակիրների հարցում։ Օրինակ՝ ԱՄՆ-ն արդեն բանակցություններ է սկսել Վենեսուելայի հետ նավթի ներկրման համար,իսկ Վենեսուելան աշխարհի խոշորագույն պաշարներ ունեցող երկրներից է, բացի այդ Իրանի հետ փորձում է պայմանավորվել գազի վաճառքի շուրջ։ Այս երկու երկրներն էլ հարուստ լինելով նավթով, էներգակիրներով, բավականին աղքատ են սանկցիաների պատճառով։ Հիմա, երբ սանկցիաները  հանվեն,  նավթի գները կկարգավորվեն, այդ երկրների տնտեսությունն էլ կբարելավվի։ Նավթի գներն, օրինակ, արդեն 130 դոլարից նվազել է։  Արևմուտքն, այսպիսով,  լավ հաշվարկել է ռիսկերը, ինչը չենք կարող ասել Ռուսաստանի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում