Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Նախորդ տարի իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր. ՀՀ-ում կառուցվել և նորոգվել է 565 կմ ճանապարհ

2021 թվականի ընթացքում ոլորտում իրականացվել են շուրջ 565 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ բնակչության անվտանգությունն ու կենսական կարիքներն ապահովելու նպատակով 2021 թ.-ին Սյունիքի մարզում մեկնարկել են այլընտրանքային ճանապարհների կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել Լծեն-Տաթև (19,9 կմ), Որոտան-Խոտ (10,3 կմ), Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան (8,7 կմ), Տանձավեր-Շուռնուխ (13,2 կմ), Կապան-Ճակատեն շրջանցիկ (7,8 կմ), Լծեն-Շամբ (6,19 կմ), Վերին Խոտանանը շրջանցող (մոտ 11 կմ) շուրջ 77 կմ երկարությամբ ճանապարհներ, որոնց մասով 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 41 կմ հողային պաստառի կառուցման աշխատանքներ:

2021թ.-ին Կառավարությունը շարունակել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը։ 2021թ.-ին հաստատվել է թվով 678 սուբվենցիայի ծրագրային հայտ, որից շուրջ 620 ծրագրի շրջանակներում ավարտվել են աշխատանքների իրականացման մրցութային գործընթացները և սկսվել շինարարական աշխատանքներն ու գույքի և տեխնիկայի ձեռքբերման գործընթացները։ 2021 թվականին իրականացվել են նաև 2020 թվականին սկսված, սակայն չավարտված ծրագրերը։

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել, վերանորոգվել ու կառուցվել են ևս 113 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: 2021 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի ճանապարհահատվածում իրականացվել է շուրջ 50 կմ երկշերտ ասֆալտապատում, որի շնորհիվ Թալին քաղաքը շրջանցող նորակառույց ճանապարհը բացվել է երթևեկության համար:

Ընդհանուր առմամբ, 2021 թ.-ին իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ։ Նշված 605 ծրագրերից.

251-ը 2019-2020 թթ.-ին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 6,5 մլրդ դրամ,

354-ը՝ 2021 թ.-ին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 7,1 մլրդ դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում