Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Ռուս-թուրքական նոր պայմանագիրն ու Հայաստանը

Մարտի 16-ին Մոսկվայում էր Թուրքիայի արտաքին գորժերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը բանակցություն է վարել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Լավրովը հայտարարել է, որ բանակցությանը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և այլ հարցեր: Չավուշօղլուի Մոսկվա այցը տեղի է ունեցել ռուս-թուրքական հարաբերության համար նշանակալի օրը՝ 1921 թվականի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 101-րդ տարելիցին: Տարելիցին, որովհետև մեզ համար այդ պայմանագիրը մեղմ ասած տխուր էջ է, քանի որ դրանով ռուս-թուրքական պայմանավորվածությունների օբյեկտ են դարձել հայկական տարածքներն ու շահերը:

Գործնականում առ այսօր ռուս-թուրքական հարաբերությունը կարգավորվում կամ պայմանավորվում է այդ պայմանագրի տրամաբանությամբ, թեև ժամանակակից իրողություններն անշուշտ թողնում են իրենց ծանրակշիռ հետքը:  Բայց Ռուսաստանն ու Թուրքիան չեն շտապում «արդիականացնել» իրենց փոխհարաբերության «իրավա-քաղաքական հենքը» և շարունակում են հենվել ռուս-թուրքական պայմանագրի վրա: Իհարկե այդ հանգամանքը պայմանավորված է թերևս այն նկատառումով, որ ներկայումս տեղի են ունենում համաշխարհային տեկտոնական շարժեր և այդ պայմաններում գործնականում անհնար է գալ մի իրավա-քաղաքական հենքի, որը չունի անգամ կարճ ժամանակ անց հնանալու ռիսկ, հաշվի առնելով համաշխարհային ներկայիս տուրբուլենտությունն ու աշխարհաքաղաքական վերադասավորումների արագությունն ու ծավալը:

Մյուս կողմից, Մոսկվայի և Անկարայի համար ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը խորհրդանշական է և այդպիսին դարձել է առավել ևս 2020 թվականի պատերազմից հետո, այն պարզ տրամաբանությամբ, որ այդ պատերազմով Թուրքիան անցել է Արաքսն ու Նախիջևանը, փաստացի խախտելով այն սահմանը, որ գծել էին 1921-ին: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի լռության պայմաններում, ավարտվելով այն «բարդ օպերացիայով», որի մասին խոսում էր ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Խոշոր հաշվով, դա Արցախի ռուս-թուրքական մասնատման շուրջ համաձայնությունն էր, ինչի հետևանքով սահմանը ներկայումս փաստացի անցնում է Շուշի-Ստեփանակերտ գծով: Սակայն կասկածից վեր է, որ խոսքը ժամանակավոր համաձայնության մասին է: Ժամանակավոր ամենևին չի նշանակում այսօր կամ վաղը, կամ մեկ տարի անց, տասը տարի անց իրավիճակի փոփոխություն: Ժամկետը սահմանելը վեր է Թուրքիայի և Ռուսաստանի ուժերից, սակայն գործնականում կա մի իրավիճակ, երբ կամ Ռուսաստանը պետք է գա առաջ, կամ Թուրքիան: Դա է ենթադրում աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների լայն տրամաբանությունը, եթե փորձենք լինել հնարավորինս համառոտ: ԱՄՆ հետ համաշխարհային ազդեցության գոտիների բաժանման մեծ և չափազանց բարդ գործընթաց սկսած Ռուսաստանը կամ կկարողանա ամբողջացնել իր ազդեցությունը հետխորհրդային գոտում, այդ թվում Կովկասում, կամ կկորցնի Կովկասը, ինչին սպասում է Թուրքիան: Իհարկե այս իրողությունն էլ պետք չէ դիտարկել բացարձակ իմաստով:

Բանն այն է, որ ԱՄՆ-Ռուսաստան մեծ խաղի որևէ ռազմավարական հեռանկարում հարկ կլինի Կովկասում իրականացնել ռուս-թուրքական նոր բարդ օպերացիա: Ընդ որում, ամենևին անխուսափելի չէ այն, որ դա հարկ կլինի անել նոր պատերազմով: Բայց դրա հավանականությունը զրոյական չէ: Սա արդեն կախված է լինելու ԱՄՆ-Ռուսաստան հաղորդակցության բնույթից: ԱՄՆ կարող է որոշակի պայմաններում աջակցել Ռուսաստանին Թուրքիայի հետ «օպերացիան» առանց կրակոցի իրականացնելու և Կովկասի հանդեպ ազդեցություն հաստատելու հարցում, և մյուս կողմից Ռուսաստանին կարող է պարտադրվել նոր պատերազմ, հնարավոր մի շարք սցենարներով: Անկարային ու Մոսկվային այդ իրողությունները չեն թողնում այլ տարբերակ, քան շարունակել ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրի վրա հենվելը, թեկուզ պատկերացնելով, որ այն վաղուց ունի առավելապես խորհրդանշական բնույթ և չի արտացոլում ժամանակակից իրողություններն ու միտումները: Այս իրավիճակում, Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Արցախը՝ ռուս-թուրքական որևէ նոր պայմանագրի պարագայում նույն վիճակում չհայտնվելու համար, այլ նաև առավել հանգամանալից կարողանալ գնահատել նոր զարգացումների միտումներն ու տրամաբանությունը, որովհետև պատմության վրա սևեռվելու և պատմության կրկնությունից խուսափելու մղումը կարող է հանգեցնել ապագան բաց թողնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում