Աշխարհի և օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը կոտրել է ոտքը: Այս մասին հաղորդում է armchess.am-ը:
Հայաստանի երրորդ ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն օրեր առաջ սայթաքել է և կոտրել ոտքը: Վիրահատությունից հետո բժիշկները գրոսմայստերին արգելել են մի քանի շաբաթ ուղևորություններ կատարել, ինչը նշանակում է, որ Հակոբյանը չի մասնակցի Խանտի Մանսիսկում օգոստոսի 28-ին մեկնարկելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Այսպիսով, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Արման Փաշիկյանը: