Wednesday, 24 04 2024
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Եթե ՌԴ-ն հարված հասցնի կենսալաբորատորիային, ապա շատ վատ նորություն ունեմ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի համար․ Վասաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

-Պարոն Վասաձե, հետևելով իրադարձություններին նկատելի է, որ Վրաստանում հասարակության մի ստվար զանգված համաձայն չէ իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ, որի համաձայն Թբիլիսին չի միանում հակառուսական պատժամիջոցներին։ Այդ դժգոհությունները ինչի՞ կարող են հանգեցնել։

-Ստեղծված իրավիճակը ես կապում եմ Վրաստանի իշխանությունների վախկոտության և ագահության հետ։ Վախկոտությունը կպատճառաբանեմ հետևյալ կերպ․ անձամբ Բիձինա Իվանիշվիլին, որը ներկայիս իշխանության ղեկավարն է՝ վախում է Պուտինից, իսկ  ագահությունը կապված է նրա հետ, որ ուզում է ստեղծված իրավիճակից շահած դուրս գալ։ Հիմա Ռուսաստանը շատ  ծանր իրավիճակում է, ստիպված է իր կապիտալները դուրս բերել, փողերը թաքցնել, այդ գումարների հետևից սկսվելու է իրական որս։ Իվանիշվիլին ուզում է այս իրավիճակից օգտվել ու  այդ թվում Վրաստանի միջոցով թաքցնել ռուս օլիգարխների գումարները։

Վախկոտության հետ կապված ամեն ինչ պարզ է, իսկ ինչ վերաբերում է ագահությանը, ապա դա մի փոքր հիմարություն է։ Հասկանալի է, որ դա հարուցելու է  արևմուտքի դժգոհությունը և նրանց ագահությունը միայն վնասելու է երկրին։

-Ձեր դիտարկմամբ՝ հանրության ու ընդդիմադիր ուժերի դժգոհությունը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Ոչ մի բանի։ Իսկ ահա արևմուտքի դժգոհությունը կբերի նրան, որ նրանք, ովքեր կօգնեն Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից՝ իրենք կհայտնվեն այդ պատժամիջոցների տակ ու  նաև կհայտնվեն միանգամայն վատ իրավիճակում։

-Կարծում եք Վրաստանը կգնա՞ այդ քայլին, կօգնի՞ Ռուսաստանին։

-Վրաստանը՝ ո՛չ, իսկ կոնկրետ մարդիկ՝ այո՛։

-Կոնկրետ մարդիկ իշխանության մե՞ջ։

-Այո՛։

-Երկրում իրավիճակը լարվա՞ծ է ընդհանուր առմամբ։

-Իհարկե։ Տեսեք՝ այսօր Միխայիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հրթիռային հարված հասցնել կենսալբորատորիային։ Իհարկե կենսաբանական լաբորատորիան առողջապահության նախարարության վերահսկողության տակ է, բայց դա բիոլաբորատորիա է։ Եթե նրա վրա հարված հասցվի, ապա ես շատ վատ լուր ունեմ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, միգուցե նաև Թուրքիայի ու Իրանի համար։ Հյուսիսային Կովկասի երկրները բարձր լեռներ ունեն, մի փոքր ավելի  լավ է  իրավիճակն այս առումով, բայց մեր երեք երկրների հետ կապված սա շատ վատ լուր է։ Սա կենսաբանական լաբորատորիա է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այսօր ամբողջ աշխարհի համար մեծ վտանգ է  ներկայացնում։

-Վրաստանի այսօրվա դիրքորոշումը հարված չի՞ հասցնի այդ երկրի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամակցության հեռանկարներին։

-Այս իշխանության օրոք նման հեռանկար գոյություն չունի, բայց քանի որ հասարակությունը բոլորովին այլ կարծիք ունի, ապա իշխանության փոփոխության պարագայում նման բան հնարավոր է։ Այս իշխանության օրոք՝ ոչ, չի կարող լինել հեռանկար մի բանի, որը գոյություն չունի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում