Tuesday, 23 04 2024
-
15:44
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Լուրերի օրվա թողարկում 14։00
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորողը մենք չենք․ ԱՄՆ-ն հարցը չպետք է Ռուսաստանին զիջի

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին երեկ Մոսկվայում ընդունել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը: Արտգործնախարարների հանդիպման օրակարգում ամենատարբեր բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր են եղել, ինչպես նաև երկկողմ և միջազգային խնդիրներ, մասնավորապես՝ Ուկրաինայի ճգնաժամը: Հանդիպումից հետո կայացած  ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է, թե երկու երկրների հարաբերությունները մեծ կարևորություն ունեն տարածաշրջանային խաղաղության պահպանման տեսանկյունից: Այս համատեքստում, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև «3+3» հարթակի և հայ-թուրքական բանակցային գործընթացի մասին․ «Այս հարթակում ընդգրկված են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Վրաստանը, որը դեռ մտորում է այս հեռանկարային ձևաչափին միանալու շուրջ: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, միշտ պատրաստ ենք տեսնել մեր վրացի գործընկերներին այս կառույցի նիստերին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացների առաջին հանդիպումներն են կազմակերպվել: Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների հարաբերությունների հաստատմանը ուղղված քայլերը: Մենք էլ պատրաստ ենք համատեղ աշխատել բոլոր ուղղություններով՝ ի նպաստ Անդրկովկասի երկրների համագործակցության խորացման», – նշել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ շարունակելու են աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության համար․«Մենք շարունակելու ենք հայ-թուրքական երկխոսությունը: Ռուսաստանն էլ ամենասկզբից լիովին աջակցում է այս գործընթացին: Ադրբեջանը ևս կողմ է և բոլորս միասին շարունակելու ենք անկեղծ ջանքերը տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար», – ընդգծել է Էրդողանը:

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ղեկավարի հեռ հեռախոսազրույցում։ Անկասկած է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը դառնում է հարավկովկասյան առանցքային գործընթաց և ով որ այս գործընթացը կառավարեց՝ նա այս տարածաշրջանում ունենալու է դոմինանտություն։ Սրա ֆոնին գնալով մեծանում է նաև ԱՄՆ-ի ակտիվությունը։ Թուրքիան ակտիվանում է ուկրաինական և ՆԱՏՕ-ի ուղղությամբ։ Մարտի 24-ին Էրդողանը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ ներկա է լինելու նաև ԱՄՆ նախագահ Բայդենը, որտեղ անպայման անդրադարձ է լինելու Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց, որ  հայ-թուրքական հարաբերություններին առնչվող քննարկումների մասին շատ բան գաղտնազերծված չէ, ուստի դժվար է  դատողություններ անել, թե իրականում ինչ է տեղի ունենում։  Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ  ԱՄՆ-ն ու Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համաձայնություն չեն կարող ունենալ․ «Պուտինի գլխավոր նպատակն այն է, որ ամրացնի Հայաստան-Իրան սահմանը։ Իրականում դա ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասի սահմանն է։ Դրա լավագույն ձևն այն է, որ Սյունիքը՝ Մեղրիից մինչև հայ-իրանական սահման զորանոցի վերածի։ Ես անկեղծորեն վախում եմ նրանից, ու Պուտինը նպատակ կունենա։Մանավանդ որ կողքից էլ Թաթարստանի կարգավիճակով Ռուսաստանին միանալու մասին են խոսում ինչ-որ հայ տականքներ, նման հեռանկարներ կարող է լինեն։ Քանի որ 44 օրյա պատերազմի արդյունքում Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն գործընթացից դուրս մղվեցին, հիմա արվում է ամեն ինչ, որ նրանց վերադարձը կանխվի։ Նրանց ողջ ուշադրությունը այժմ կենտրոնացած է Ուկրաինայի վրա, ուստի ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերի»։

Չաքրյանն ընդգծեց, որ Թուրքիան Հայաստանի հետ կապված խնդիրների կարգավորումն ուզում է Մոսկվայի միջոցով լուծել․ «Եվ Մոսկվան էլ սիրահոժար համաձայնվում է։ Այսինքն՝  կատարվում են քաղաքական սակարկություններ և այդ սակարկությունների ընթացքում կողմերն իրար ինչ-որ բան են առաջարկում, փոխարենը ինչ-որ զիջումներ են պոկում։ Եթե  Թուրքիան Մոսկվային ինչ-որ բան է առաջարկում, Մոսկվան էլ զիջում է ոչ թե ի հաշիվ Ռուսաստանի, այլ Հայաստանի։ Ու մեր ժողովրդի ճակատագիրն էլ այդ տականքն է որոշում»։

Թուրքագետի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորողը մենք չենք․ «Բայց այն երկիրը, որը կլինի այդ կարգավորողը՝ մեծ հեղինակություն կունենա։ Ես այնուամենայնիվ հուսով եմ, որ ամերիկացիներն այդ հարցը ռուսներին չեն զիջի»։

Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Էրդողանի մասնակցության մասին, մեր զրուցակիցը նշեց, թե չի կարծում, որ Բայդենը այդ հարցերը կքննարկի  Էրդողանի հետ․«Առհասարակ Բայդենը՝ նախագահ դառնալուց ի վեր, գեթ մեկ անգամ չի զանգահարել Էրդողանին և թուրքերն  էլ անընդհատ դժգոհում են, որ բոլորի հետ խոսում է՝ Սիրիայի, Աֆղանստանի հարցերով, բայց Թուրքիայի նախագահի հետ չի  խոսում։ Թուրքիան որոշումների կայացման մեխանիզմում տեղ չունի, այսինքն վճռորոշ դերակատար չէ, դրա համար նրան ինչ-որ բան ասում են, նա անում է։ Հետո՝ երկակի է խաղում ու ամերիկացիները դա շատ լավ գիտեն։ Պատժամիջոցների չեն միանում, Ուկրաինային էլ զենք են վաճառում։ Եթե պատժամիջոցներին չես միանում, արդեն չեզոք չես, որովհետև դու ՆԱՏՕ-ի անդամ երկիր ես։ Մի հանգամանք էլ կա՝ 3+3 ձևաչափում Թուրքիան էլ  կա։ Պուտինն իրեն ճղում է՝ ՆԱՏՕ և այլն, բայց Թուրքիան, որին դու ուզում ես ընդգրկել այդ ձևաչափի մեջ՝  ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում