Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոսկե հաջողությանն ընդառաջ․ Հայկական մարմնամարզության նոր էջը․․․

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցան սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի որակավորման մրցումները : Հայաստանի բոլոր չորս պատվիրակները հաջողությամբ հաղթահարեցին առաջին արգելքը և իրենց համար տեղ ապահովեցին եզրափակիչ ությակում: Նրանք են ՝ Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /, Արթուր Դավթյանը /ազատ վարժություններ / , Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /: Նշենք, որ Արթուր Դավթյանը ելույթ է ունենալու նաև հենացատկում, որտեղ ընգծված ֆավարիտն է։ Հավանականությունը մեծ է, որ մեր մարմնամարզիկը հաղթողի կոչման համար կպայքարի նաև հենացատ ձևում։ Մարտի սկզբին Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը հենացակտում առաջին հորիզոնականն էր զբաղեցնել։ Սա մեր հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր այս մրցաշարում։ Օղակների վարժությունում երեկ Վահագն Դավթյանը ևս առաջինն էր վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր երկրորդ մրցանակակիր 14,500 միավորով: Կարող ենք փաստել, որ հայկական մարմնամարզության պատմության մեջ արդեն իսկ նոր էջ է բացվել։

«Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Հիշեցնենք, որ Դոհայի մրցաշարից առաջ աշխարհի գավաթի խաղարկության ևս մեկ մրցափուլ էր տեղի ունեցել Գերմանիայի Կոտբուս քաղաքում։ Հենացատկերում Դավթյանը վաստակելով 14․ 983 միավոր վստահորեն գրավել էր առաջին տեղը: Գոհացրել էր նաև Վահագն Դավթյանը: Օղակների վրա վարժությունում նա արժանացել էր 14.600 միավորի ու դարձել էր երկրորդ մրցանակակիր: Աշխարհի գավաթի խաղարկությունում ևս առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում Դավթյանը կգրանցի էստ էության ֆանտաստիկ հաջողություն։ Արդեն իսկ գրանցված արդյունքներն իր հերթին ավելի քան խոսուն են։ Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը պատմական հաջողության էր հասել նվաճելով բրոնզե մեդալ։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։ Տոկիոյից հետո Դավթյանի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարզիկը նպատակ է դրել զարգացնել հաջողությունը։

Դավթյանը հատկապես հենացատկ ձևում ուժեղագույններից է աշխարհում և նույն ոգով շարունակելու դեպքում 2024 թվականի Օլիմպիական խաղերում կարող ենք ունենալ անկախ Հայաստանի առաջին ոսկին մարմնամարզությունում։ Հենց սրա մասին էր ակնարկել Հակոբ Սերոբյանը նշելով, որ օլիմպիական այս շրջանը Դավթյանինն է լինելու։ Ինչևէ, 2022 թվականի գլխավոր նպատակն Արթուր Դավթյանի համար աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է։

«Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»,- նշել էր Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում