Wednesday, 12 06 2024
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին
Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան
Ձեր պերմանենտ ձախողումների պատճառն այն է, որ դուք շարունակում եք խաբել ժողովրդին
Վրաստանը կարող է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները ՌԴ հետ
ԱՄՆ ավելի է բացում խաղաքարտերը Հայաստանում
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
17:45
ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մասին
Որտե՞ղ է ավարտվելու զիջումների ընթացքը. հարցի պատասխանն այժմ ունեմ՝ ՀՀ 29.743 քառ. կմ-ն է. վարչապետ
Երազում եմ, որ Հայաստանում մանկատներ չլինեն, բայց պետք է իմանալ՝ ինչպես․ Փաշինյան
Դո՛ւրս կգանք, դրանով վախեցնում ե՞ք, մենք կորոշենք՝ երբ․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ձևավորել էին փուչիկ դաշինք, որի անդամները Ադրբեջանի հետ պայմանավորվել էին մեր դեմ պատերազմ
Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է, 4 օր ասել եմ, էլի կարող եմ ասել, հետո՝մի ամիս. Գալստանյան
Ձեր պարբերական այցերի շնորհիվ աղետի գոտու մարդիկ գիտեն՝ իրենք իրենց խնդիրների հետ միայնակ չեն
17:31
«ՀԱՄԱՍ-ի որոշ առաջարկներ անիրականանալի են». Բլինքեն
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
17:15
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել Գերմանիայի որոշմանը ՌԴ-ի դեմ գերմանական զենքի օգտագործման մասին
17:08
ՆԱՏՕ-ն Հունգարիային երաշխիքներ է տվել, որ երկիրը կարող է չմասնակցել դաշինքի տարածքից դուրս ցանկացած առաքելության
Կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև ինձ չսիրողներին. Փաշինյան
32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու
Իսրայելի բանակը Լիբանանից մոտ 160 արկերի արձակում է արձանագրել
Իրենց գործառույթն են իրականացնում. վարչապետը՝ ԱԺ շենքի առջև մեծ թվով ոստիկանական ուժերի մասին
Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, կիրականացնի այդ փոփոխությունը․ Նիկոլ Փաշինյան
Ես կարծեցի մշակույթի նախարարը կպատասխանի. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին
16:45
Քուվեյթում 35 մարդ է զոհվել բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհից
Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին
ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ԱԱԾ-ից Հաթերքի գյուղապետին ձերբակալելու ընթացքի վերաբերյալ
Եվրոպայի «սկզբունքայնությունից» ալիեւյան բոնուսը
Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հրապարակվել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» զեկույց

Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։

Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։

Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։

Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։

Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին»,- գրել է Ստեփանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում