Friday, 21 06 2024
Որոշում Իսրայելի՞ դեմ. ինչու Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը
Գյումրիի «Անի» թաղամասի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել ՀՀ-ին
ՔՊ-ն ամփոփել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի ուղերձը
Արցախի նախագահին սպասարկող մեքենան առգրավվեց քրեական վարույթի շրջանակում
Քաջարանի քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել է գլխավոր դատախազություն
Կալոշ և դրոշ. Խորհրդարանում լսումներ էին հանրաքվեի հարցով
Այսօր լայնածավալ պատերազմը կանգնեցնում է ԱՄՆ-ն. Պուտինին դա խիստ անհրաժեշտ է
Բլինքենը հասկացրել է Ալիևին՝ գնդակը քո դաշտում է. եթե դրական քայլ չեղավ, խնդիր ես ունենալու
Կեղտոտ խաղեր են խաղաղության պայմանագրի շուրջ
ՀԱՊԿ-ը բոյկոտող Հայաստանը անտեսում է նաև ԱՊՀ նիստը
Դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը
Պաղեստինի ճանաչման և Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղություն կնքելու կապը
Ես մտավախություն ունեմ, որ հանրաքվեի գաղափարը ՔՊ-ի կողմից սառեցվելու է..ժամանակ չունենք
Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո
Այլևս հետաքրքիր չեն «լավրովանմանները». նրանց պատասխանը ԱԺ ամբիոնին դրված դրոշն ու կալոշն է
20:40
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2023 թվականը հիմնական ցուցանիշների աճով և ձեռքբերումներով
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20:10
Armenian Auto Show. Ամերիաբանկը մասնակցում է միջազգային ավտոցուցահանդեսին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական նորագույն MR-SAM ՀՕՊ համակարգով
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած
Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը
ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ԵՄ հետ գործընկերության խորացման և տարածաշրջանային հարցեր
ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը
ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով
ՀՀ կառավարությունը եվրաինտեգրմանը գնում է հաջորդական քայլերով. սկզբից կարծիք՝ հետո հանրաքվե
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Հայաստանում 2021 թվականին հանցագործությունների թիվը աճել է

Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը 2021 թվականի ընթացքում աճել է 3777-ով: 2020 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 26468, իսկ 2021 թվականին՝ 30245 դեպք:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ դեպքերի ավելացումը հիմնականում պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, խարդախությունների, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճով:

«Ասեմ, որ ըստ հիմնական հանցատեսակների նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը 2020 թվականի 1024 դեպքից դառնալով 976, այդ թվում ծանր վնաս պատճառելու 224 դեպքից 218-ի, բռնաբարության և բռնաբարության փորձի 24 դեպքից 15-ի, բնակարանային գողության 1258 դեպքից 1192-ի, կողոպուտի 163 դեպքից 146-ի, յուրացման 525 դեպքից 473-ի և խուլիգանության 338 դեպքից 322-ի»,-ասաց Հովհաննիսյանը:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը շեշտեց, որ միևնույն ժամանակ աճել է սպանությունների թիվը՝ 2020 թվականի 50 դեպքից հասնելով 60-ի:

2020 թվականին արձանագրվել է սպանության փորձի 39, 2021 թվականին՝ 47 դեպք: Զենքի գործածությամբ կատարված խուլիգանության դեպքերը ևս աճել են՝ 86 դեպքից հասնելով 95-ի: Աճել են նաև գողության, ավազակության, խարդախության, համակարգչային սարքավորումների միջոցով իրականացված հանցագործությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:

«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ արձանագրված 30245 դեպքերից 84.1 տոկոսը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործության դեպքեր են: Հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ իրականացնել հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք, ըստ 2022 թվականի երկու ամիսների տվյալների, տվել են դրական արդյունքներ»,- ասաց նա:

Արամ Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս 2020 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության ամփոփման ժամանակ 2021 թվականը հայտարարվել է ապօրինի զենքի և զինամթերքի շրջանառության դեմ պայքարի տարի և այս առումով հատկանշական է, որ հրազենի օգտագործմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում, 11.4 տոկոսով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը՝ 2020 թվականի 641-ից 2021-ին հասնելով 714-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում