«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հայտարարած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլն ավարտվել է: Մրցութային հանձնախումբն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց աշխատանքները և հանրությանը ներկայացրեց 21 նկարիչ-քանդակագործների անուններ, որոնք հաղթահարել են մրցութային առաջին փուլը:
Մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյան, որը հանդիսանում է նաև Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ, ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մի քանի հարյուր քանդակագործ է դիմել Հիսուսի արձանը քանդակելու համար, որոնցից առաջին փուլի համար ընտրել են 21-ը: