Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պոպուլիզմ է․ ՀՀ ԱԺ-ն չի կարող ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ու գործառույթների մանդատ սահմանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» հայտարարության նախագիծ են հրապարակել, որտեղ նշվում է, որ Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարության նախագիծը և արդյոք այդ հարցը  Հայաստանի Ազգային ժողովի կոմպետենտության շրջանակներում է։

-Դա քաղաքական պոպուլիզմ է։ Հայաստանի Ազգային ժողովը չի կարող ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության և գործառույթների մանդատ սահմանել։ Նպատակը մեկն է՝ տպավորություն թողնել, որ իշխանությունը ոչինչ չի անում, իսկ իրենք ոչ միայն մտահոգված են, այլև «լուծումներ են առաջարկում»։  Բայց դա կարող է հարուցել ռուսական կողմի դժգոհությունը։

-Ինչո՞ւ եք կարծում, որ հայաստանյան ընդդիմադիրները կարող են այս քայլով  ռուսական կողմի  դժգոհությունը հարուցել։

-Հեղինակները փաստացի ակնարկում են, որ ռուս խաղաղապահ զորախումբը պետք է պատժիչ քայլերի դիմի, երբ Ադրբեջանը ԼՂ շփման գծում գնում է սադրանքների։ Իսկ Բաքվում ռուս խաղաղապահներից պահանջում են ոստիկանական հսկողություն իրականացնել Լաչինի միջանցքում, զինաթափել և կազմացրել Պաշտպանության բանակը։ Հետևությունները թողնում եմ ընթերցողին։

 Առհասարակ ուկրաինական իրադարձությունների ֆոնին շատ է քննարկվում այն հարցը, որ Ռուսաստանին իր զորքը կարող է պետք լինել և հետևաբար խաղաղապահները լքեն Արցախը։ Դուք նման հեռանկարը հավանական համարու՞մ եք։

-Ո՛չ։ Ռուսաստանը նաև միջազգային վարկանիշի խնդիր է լուծում։ Կա ստորագրված փաստաթուղթ, և խաղաղապահ զորախումբը ԼՂ հակամարտության գոտում մնալու է առնվազն մինչև 2025 թվականի տարեվերջ։

Հնարավո՞ր է ինչոր փուլում թեկուզ սիմվոլիկ մասնակցության համար Ռուսաստանին պետք լինի նաև Արցախի զորքի մասնակցություն պատերազմական գործողություններում։ Կարծում եք խուսափելու տարբերակներ կլինե՞ն։

-Ադրբեջանի գերմտահոգությունը Պաշտպանության բանակն է՝ որպես Արցախի սուբյեկտության հիմք, հենարան։ Ռուսական կողմի հետ Բաքվի քննարկումների հիմնական թեման ՊԲ-ն է։ Մնացածը քարոզչական հնարք է, նենգափոխություն, ինչին, ցավոք, աջակցում են նաև հայրենական որոշակի շրջանակներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում