Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը փաստաթղթեր Է ներկայացրել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման համար:
Այդ մասին, Ռուսաստանի առողջապահության նախարարության դեղամիջոցների գրանցամատյանի տվյալները: «Մտից համարի գրանցման ամսաթիվն Է՝ 18.03.2022: Առեւտրական անվանումը՝ Գամ-ՔՈՎԻԴ-Վակ Կոմբինացված վեկտորային պատվաստանյութ՝ SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար»,-ասվում Է գրանցամատյանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: