Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը կարող է օգտագործել Իրանի հնարավորությունները ՌԴ-ից կախվածությունը թուլացնելու համար

Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որը պետք է անցնի Իրանի տարածքով։ Ստորագրման արարողությունն օրերս  տեղի է ունեցել  Բաքվում՝ երկու երկրների տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծել։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։Ծրագրվում է նաև ենթակառուցվածքներ կառուցել էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, հաղորդում է պաշտոնական Բաքուն։

Պաշտոնական Բաքվի միակողմանի հայտարարություններից բացի, որն բնականաբար ուղղված է Ադրբեջանի պետական քարոզչական մեքենային բավարարություն տալու և Հայաստանի դիրքերը թուլացնելու Իրանի հետ հարաբերությունների դաշտում,իրանահայ  վերլուծաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով,  պետք է նշել, որ իրանական տնտեսական պատվիրակության Բաքու կատարած այցին համահունչ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը գլխավորելով մի պատվիրակություն, վերջերս այցելել էր Հայաստան,  որտեղ  հանդիպումներ է ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների և տնտեսական բաժնի պաշտոնատարների հետ․«Հատկանշական է որ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Երևանում հայտարարել է, որ Հայաստանի հետ ԻԻՀ առևտրափոխանակման ծավալը հնարավոր է հասցնել 1 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ իրանական պետական ազատ սեկտորի մի քանի առևտրական պատվիրակություն այցելել են  Հայաստան և ճանապարհաշինության, տեխնոլոգիաների, համատեղ ձեռնարկությունների, մեքենայաշինության և երկուստեք հետաքրքրող այլ ոլորտներում համագործակցության ու ներդրումային նախագծերի հուշագրեր են ստորագրել հայկական կողմի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնա։

Ըստ Շահմուրադյանի՝  պետք է նկատի ունենալ, որ Իրանի 13-րդ կառավարությունը ի դեմս նախագահ Էբրահիմ Ռայիսիի բազմիցս հայտարարել են, որ Իրանի կառավարության հիմնական քաղաքականությունը կառուցված է հարևան և տարածաշրջանի բարեկամ երկրների հետ տնտեսական և հաղորդակցական կապերի ամրապնդման և առավել փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցությունների խորացման և ընդլայնման վրա․«Հաշվի առնելով Իրանի ներկայիս կառավարության որդեգրած տնտեսաքաղաքական և առևտրահաղորդակցական ուղեքարտեզը, կարող ենք եզրակացնել,  որ իրանական պատվիրակության ներկայությունը թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում  միտված է իրականացնել Իրանի տնտեսական ազդեցության գոտին ընդլայնելու տարածաշրջանի երկրներում։  Ինչ վերաբերում է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին ադրբեջանական միտումնավոր տեղեկատվությունը, պետք է ասել որ իրանական լրատվամիջոցները նման մեկնաբանություն չեն տարածել և Իրանի ԶԼՄ-ներն անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի  տրանսպորտային համագործակցության զարգացմանը  ասել են, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև Իրանի տարածքով ճանապարհային կապեր հաստատելու մասին փոխըմբռնման հուշագրի  է ստորագրվել Բաքվում»,-ընդգծեց Շահմուրադյանը։

Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ Ադրբեջանի Հանրապետության  նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների  տնտեսական համագործակցությանը, Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար   Ռոստամ Ղասեմին ասել է, որ  Իրանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման նոր հուշագրիրը ստորագրելով հույս ունեն, որ կմեծանան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Ռոստամ Ղասեմին նշել է, որ իր այցի նպատակներից է  Թեհրան-Բաքու համատեղ համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում․«Բաքվի հետ Իրանի Էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումների, առևտրի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը անկասկած գոնե Իրանի կողմից միտված չեն թուլացնելու Իրան-Հայաստան հարաբերությունները, քանի որ Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ կարող ենք համարել բարեկամական և փոխվստահության ամուր հիմքերի վրա և իրանցիները քաջ գիտակցում են որ որևե աշխարհաքաղաքական և ռազմական միտում ու վտանգ Հայաստանի կողմից չի սպառնում Իրանին, սակայն ի տարբերություն Հայաստանի, և չնայած պաշտոնական ու դիվանագիտական հայտարարություններին, Իրանը վերջերս կասկածանքով է դիտում Իսրայելի կողմից նկատելի տեղաշարժերը Ադրբեջանում և երկու երկրների հարաբերություններին, իր  խորքում այնքան էլ փոխվստահության մակարդակում չեն ընթանում, այլև Իրանը փորձում է իր հարաբերությունները բարելավելով Ադրբեջանի հետ այդ երկրկրում արևտրատնտեսական բազան ամրացնել ու Բաքվին հեռու պահել Իսրայելի հետ ցանկացած դաշնակցային ու ռազմական համագործակցության հնարավոր կապերի ու հարաբերությունների խորացման հնարավորությունից ինչը կարող է ուղղակի սպառնալ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում»,-նկատեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում Սահակ Շահմուրադյանը նշում է, որ վերջերս Իրանը ավելի է աշխուժացրել իր առևտրատնտեսական ու տրասպորտային կապերը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։  Իրանը կարծում է, որ Արևելյան Ատրպատական նահանգի  «Արաքս» ազատ առևտրի գոտին մեծ հնարավորություններ ունի Իրանի հյուսիային հարևանների հետ համագործակցության և արտահանման և ապրանքափոխանակման  ծավալների ավելացման և ԵԱՏՄ-ի հետ երկաթողային կապի ամրապնդման ու  ապրանքների տարանցման ոլորտներում․«Հաշվի առնելով Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջող զարգացումը և դրա ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա և այն հանգամանքը որ Հայաստանը հայտարարել է որ պատրաստ է Կովկասյան տարածաշրջանում աջակցել ճանապարհների և երթուղիների կապի ապաշրջափակման գործընթացին, Իրանն արդեն անցել է աշխատանքի և փորձում է նախ իր առևտրատնտեսական կապերն ընդլայնել հյուսիսայիան երկու հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և օգտագործելով երկու երկրների ներքին  կարողություններն ու տարածաշրջանային դերն ու աշխարհագրական դիրքը, այլընտրանքային խաղաքարտը գործի դնելով իր տրանսպորտային ենթակառուծվածքները զարգացնել երկու երկրներում և այդ միջոցով նաև բալանսավորել իր հարաբերությունները նախ Կովկասյան երկու հարևան, սակայն հակռակորդ երկրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, մյուս կողմից Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը օգտագործել Հայաստանի վրայով դեպի Եվրոպական էներգիայի և գազի շուկաները դուրս գալու համար, միևնույն ժամանակ փորձելով այդ ոլորտում, ՀԳՀԾ-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո  Եվրոպայի հետ հաղորդակցվելու  նպատակով իր կախվածությունը թուլացնել Թուրքիայից»։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ Իրանը նաև փորձում է «Արաքս» ազատ առևտրական գոտու, Հայաստանի Մեղրիի ազատ գոտու և Ադրբեջանի միջոցով իր կապերը ընդլայնել մի կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրների, Եվրոպայի և Ռուսաստանի հետ մյուս կողմից, կապող կամուրջի դեր հանդիսանալ հարավային Պարսից Ծոցի արաբական երկրների, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկական օվկիանոսի հետ, իսկ ավելին ԵԱՏՄ-ն ու Եվրոպան միացնել Չինաստանից սկսվող «Մետաքսի Ճանապարհ» մեկ ճանապարհ մեկ գոտի  մեծ նախագծին․«Ավելացնեմ, որ այստեղ ոչ մի վատ բան չկա և Իրանի տնտեսական ու տրանզիտ նախագծերի իրականացումն բոլոր ուղղություններով անկասկած նախ բխում են Իրանի տարածաշրջանային առևտրական շահերից, իսկ հետո դա կարող է նպաստել նաև Հայաստանի շահերին Իրանի հնարավորությունները օգտագործելով դուրս գալ 30 տարվա շրջափակումներից ու մեկուսացված վիճակից և ավելի թուլացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից»,-եզրափակեց Ս․ Շահմուրադյանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում