Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը ցավով է նշում,որ Հայաստանը հաճախ ընկալվում է մեծ գաղութ․ «Իրականում մենք մեր հասարակությանը չբացատրեցինք՝ ինչով է տարբերվում պետություն կառուցելը գաղութ կառուցելուց: Մեզ համար պետություն կառուցելը չդարձավ նպատակ․ շարունակեցինք գաղութային ձևով ամեն ինչ ընկալել»:
Բաբայանի խոսքով՝ Սովետական միություն չի կարող լինել, կայսրությունները երկար կյանք չունեն: