Մենք պետությունը կառուցել ենք ծուլության սկզբունքով:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Պատմաբանի կարծիքով՝ ի տարբերություն մեզ, Ադրբեջանը պարտությունից հետո դասեր քաղեց և ճիշտ քաղաքականություն վարեց:
Պատմաբանը զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և ուկրաինական պատերազմի միջև նկատեց, որ այս պատերազմը մեզ համար կոպիտ ասած կարող է լինել փորձադաշտ․ «Պետք է սովորել, ոչ թե նստել նվնվալ: Ուկրաինան ապացուցեց՝ ոչ ոք քո փոխարեն չի կռվելու և ով է իրական դաշնակիցը»: