ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին մարտահրավերները սրվել են․«Մեր պորտալարը կտրվում է ռուսական կայսրության կենտրոններից: Ռուսաստանը ընկղմվում է խավարի մեջ և դառնում է Կամբոջա․ ՀՀ-ն ամերիկյան վեկտորը պետք է ուժեղացնի»:
Շիրինյանը կարծում է, որ ինչքան ռուսական ռուսական ազդեցությունը թուլանա տարածաշրջանում, այնքան կթուլանա նաև թուրքական ազդեցությունը․ «Ռուսաստանը և Թուրքիան ոխերիմ բարեկամներ են: Ռուսական քաղաքականության մեջ հայկական հարց գոյություն չունի»: