Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Վրացիների 87%-ը կարծում է` Ուկրաինայի դեմ պատերազմը նաև իրենցն է, բայց երկիրը պատժամիջոցներին չի միանում․ ի՞նչ հետևանքներ են հնարավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար, վրացահայ քաղաքական մեկնաբան Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Թբիլիսին  կրկին հայտարարեց, որ չի միանում հակառուսական պատժամիջոցներին։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով էապես սրվել են նախագահի և իշխող ուժի միջև հարաբերությունները։ Ձեր կարծիքո՞վ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել։

– Վերջերս  իշխող ուժի ներկայացուցիչն էլ ելույթ ունեցավ ու նշեց, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին  միանալն արդյունավետ չեն լինի ու  Ռուսաստանին որևէ  հարված չեն հասցնի։ Այո՛, պատժամիջոց բառը հնչեղ է, հատկապես երբ մենք խոսում ենք այն  պատժամիջոցների մասին, որոնք  վերջին երկու շաբաթների ընթացքում կիրառվում են Ռուսաստանի դեմ խոշոր ընկերությունների և տնտեսապես հզոր երկրների կողմից։  Բայց երբ մենք այդ ամենը  պրոյեկտում ենք Վրաստանի վրա, ապա հարցն այսպիսին է՝ ի՞նչ պատժամիջոցներ կարող է Վրաստանը սահմանել Ռուսաստանի դեմ։ Անգամ նրանք, ովքեր  խոսում են այն մասին, որ այդ պատժամիջոցները պետք է սահմանվեն՝ կոնկրետ դեղատոմս չեն առաջարկում։ Փակել ցամաքային սահմանը  տեսականորեն հնարավոր է, բայց դրա հետ մեկտեղ կփակվի  նաև Վրաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը, նաև  կսահմանափակվի Հայաստանի ու Թուրքիայի հնարավորություններն այս առումով։ Ի դեպ՝ այդ երկրները ևս չեն միացել պատժամիջոցներին։ Այսինքն՝ Վրաստանն այդ քայլով անկախ իր կամքից պատժամիջոցներին  կիմացնի նաև Հայաստանին ու Թուրքիային, ինչն այդ երկրներին չի կարող գոհացնել։  Վրաստանը տնտեսապես շատ է կախված Թուրքիայից, ուստի պատժամիջոցներին միանալու որոշումը կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան միանա այդ պատժամիջոցներին։  Օդային տարածքը ևս Ռուսաստանին հարված չի հասցնի, որովհետև այդ փոքր տարածքը շատ հեշտությամբ կարող է շրջանցվել։Վրաստանի էլեկտրաէներգիա շուկան փաստացիորեն Ռուսաստանն է ղեկավարում։ Այստեղ կարող է մեծ հարված լինել, իսկ այլընտրանքային միջոցներ Վրաստանը հազիվ թե  կարողանա գտնել, որպեսզի երկիրն ապահովի էլեկտրաէներգիայով։  Բնականաբար դա մեծ անդրադարձ կունենա փոխարժեքի վրա։ Կան շատ հարցեր անվտանգության հետ կապված։ Մենք լավ գիտենք, որ օկուպացված Աբխազիայիում և Հարավային Օսիայում մեծ քանակությամբ ռուսական զորք է կանգնած, որը մի քանի օրվա ընթացքում կարող է  Վրաստանի այլ տարածքների օկուպացիայի հարց լուծել։ Վրաստանն Ուկրաինա չէ, փոքր տարածք է։ Արևմտյան ու արևելյան Վրաստանը փաստացիորեն կապում է մեկ ճանապարհ, որը գտնվում է օկուպացիայի հատվածից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ուստի այստեղ կան շատ հարցեր։ Ի՞նչ հարված կարող է ստանալ Ռուսաստանը, եթե Վրաստանը միանա պատժամիջոցներին։ Պատասխան հետևյալն է․ փաստացիորեն ոչ մի։ Իսկ ի՞նչ կլինի Վրաստանի հետ՝ կոլափս։ Իմ կարծիքով այն քաղաքական գործիչները, որոնք իրավիճակը ռեալ են գնահատում, նաև ռեալ քայլեր են անում։ Հիմա հետևությունն այն է, որ Վրաստանը պետք է մնա այն դիրքում, որտեղ որ գտնվում է։  Մյուս քաղաքական  ուժերի ներկայացուցիչները կամ ակտիվիստները, որոնք խոսում են պատժամիջոցների մասին՝ ավելի շատ էմոցիոնալ հարթության վրա են դիտարկում խնդիրը։ Գումարած՝ ներքաղաքական դիվիդենտները։ Իրականում նրանք, ովքր ունակ են հասկանալու, շատ լավ գիտակցում են, թե ինչ կարող է հետևել այդ քայլերին։

-Այդուհանդերձ ակնհայտ է հասարակական մակարդակով դժգոհությունը։ Դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

-Ես չէի ասի, որ այստեղ ամբողջ հասարակությունը չի հասկանում  իրավիճակը, թե ինչու է Վրաստանն ընտրել այս դիրքորոշումը։ Չնայած իհարկե շատ դժվար է։ Էմոցիոնալ դաշտում եթե դիտարկենք, ապա ըստ հարցումների  հասարակության 87 տոկոսը  կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը նաև իրենցն է։ Այստեղ շատ մեծ էմոցիոնալ աջակցություն կա, բացի այդ՝ շատ կամավորականներ կան Վրաստանից, որոնք Ուկրաինայում կռվում են։ Հավաքվում է մեծ քանակությամբ հումանիտար աջակցություն, մեծ քանակությամբ փախստականների այստեղ օգնություն են  հասցնում։ Իհարկե այս ամենը կա, ինչ հնարավոր է անել Ուկրաինայի համար՝ արվում է։ Ինչ հնարավոր է անել Ռուսաստանի դեմ՝ նույնպես արվում է, բայց այնպես որ դրա հարվածը Վրաստանին մեծ չլինի։

-Այսինքն՝ մեծ հաշվով այս ցույցերը կառավարության հրաժարականին չեն հանգեցնի՞։

-Ո՛չ։  Բայց իհարկե շատ բան կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում։ Այսինքն՝ ուղիղ կապված է դրա հետ։ Հիմա շատ երկրներում  է  իրավիճակը կախված նրանից, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը և թե ինչքան կտևի այն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում