1992 թվականից ի վեր Հայաստանում ընդամենը մեկ տարի է եղել, երբ գրանցվել է դրական միգրացիոն արդյունք։ Այս մասին Մեդիա կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց միջազգային անվտանգության և հայկական ինստիտուտի ասոցացված հարցերի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։
«1992 թվականից ի վեր մենք ընդամենը մեկ տարի ենք ունեցել, որ միգրացիոն արդյունքը դրական է եղել։ Դա եղել է 2020 թվականին՝ ի շնորհիվ նրա, որ սահմանները փակ էին և գնալու որևէ տեղ չկար»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ նշելով, որ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը արտագաղթի կանգնեցնումն է և զրոյական վիճակի բերելը։
Դիտարկելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշների համեմատությունը՝ Արտակ Մարկոսյանը նշեց, որ մեկ կնոջ հաշվով ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում է։
«Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է նկատվում, երբ ծնելիության գումարային ցուցանիշները նվազում են։ Բայց, քանի որ մեր հարևանները նախորդ փուլերում ունեցել են շատ մեծ ծնելիություն՝ դրա հաշվին իրենք դեռևս կշարունակեն աճել», – ասաց նա։