Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ամերիկա-ռուսական մեծ խաղում հերթը հասնում է Կովկասի՞ն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այդ հեռախոսազրույցից առաջ Չավուշօղլուն Մոսկվայում էր, որտեղ բանակցել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել նախ Հայաստանի վարչապետի հետ, իսկ մեկ օր անց՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի: Իհարկե դժվար է միարժեք ասել, թե Բլինքեն-Չավուշօղլու խոսակցությունը պայմանավորված է հենց այդ դիվանագիտական պտույտով և ԱՄՆ ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են փոքր ցիկլի որոշակի արդյունք կամ ամփոփել այն: Բայց կասկած չկա, որ նրանց հեռախոսազրույցում շոշափվել են թե Չավուշօղլուի ռուսական այցը, թե ԱՄՆ պետքարտուղարի զրույցները Երևան և Բաքու: Այստեղ հնարավոր է նաև ներառել Անթալիայի դիվանագիտական ֆորումը և դրա շրջանակում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը:

Վերջին օրերին բավականին նկատելի է Կովկասի հանդեպ ուշադրության աճը: Սա թերևս տալիս է հարցի հիմք, թե արդյո՞ք մեծ խաղի օրակարգում՝ որը մինչ այժմ գերինտենսիվ տրամաբանությամբ ծավալվեց Ուկրաինայի շուրջ, սկսում է նկատելի տեղ ունենալ Կովկասը: Այն, որ Կովկասը չէր կարող չունենալ այդ տեղը և չլինել շղթայի մաս, թերևս քննարկելի էլ չէ: Տարբեր առիթներով նշել եմ, որ Կովկասի հանդեպ ուշադրությունը լինելու է վաղ թե ուշ և հարց այն է, թե ինչ տրամաբանությամբ է հարցը հայտնվելու ԱՄՆ-Ռուսաստան այն քննարկումների օրակարգում, որոնց պայմանական գերակտիվ շրջափուլի մեկնակետ կարող ենք դիտարկել 2021 թվականի հունիսին Շվեյցարիայում Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ նկատվում է թուրքական դիվանագիտական ջանքի ակտիվացում, ինչը ևս կարող է վկայել Կովկասի թեմայի ակտիվացման միտումների մասին: Ուկրաինայում գերինտենսիվ ծավալումների շրջանում Թուրքիայի դերը չխրախուսեց թե Վաշինգտոնը, թե Մոսկվան:

 

Այժմ արդեն, երբ Ուկրաինայում պատերազմի «գիծը» թերևս աստիճանաբար սկսում է «հանձնել» էստաֆետը կամ վերադարձնել այն դիվանագիտական-քաղաքական գծին, որի շրջանակում արդեն ձևավորվել է ուկրաինա-ռուսական բանակցային բարդ, բայց կարծես թե կայուն գործընթաց, նկատվում է Թուրքիայի հանդեպ թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի ուշադրություն: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ քննարկման օրակարգում են հայտնվում կովկասյան հարցեր, որտեղ Թուրքիան անմիջական և թերևս անբեկանելի դերակատար է: Իհարկե, հարցերը շաղկապվելու են ուկրաինական իրականությանը, սակայն թուրքական գործոնը թերևս դիտարկվելու է հենց կովկասյան ելակետով: Ընդ որում, կովկասյան հարցի հանդեպ ուշադրության աճի նկատելի միտումների ֆոնին է հատկապես ուշագրավ Մինսկի խմբի համանախագահներին Երևանի դիմումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն կազմակերպելու մասին: Եթե Կովկասի հերթը հասնում է դիվանագիտական-քաղաքական գործիքակազմի գերակայությամբ, ապա այստեղ չնայած նաև եղած մեծ մարտահրավերներին, այդուհանդերձ առավել նախընտրելի տարբերակ է, քան այն, երբ այստեղ հարցեր լուծելու միջոցը վերստին դիտվի պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում