Friday, 01 12 2023
Պատգամավորների էթիկան ու վարքագիծը հատուկ մարմինը կվերահսկի. ՍԴ բարեփոխումներ
Միջազգային պայմանագրերը պետք է վավերացնի օրենսդիրը, ոչ թե գործադիրը. Արթուր Սաքունց
Այս ամիս արցախցիները հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը կստանան միանվագ
ԱԺ-ն արձակելու որոշումը հենց ԱԺ-ն էլ կկայացնի. միջազգային փորձի ներդրումը
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա ներկրողները հունվարի 1-ից սահմանին դեպոզիտային գումար կթողնեն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումը խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը. դեսպան

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«2022 թվականին դեսպանությունը ուրախ է ներկայացնել ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված ծրագիրը: Ծրագրում ներառված են ավելի քան 15 իրադարձություն կինոյի, երաժշտության, լուսանկարչության շուրջ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, ինչի շրջանակներում իրականացվող միջոցառումները էլ ավելի կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը: Այս տարվա ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը շատ խիտ է, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է այդ ցանկը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ֆրանկոֆոնիայի տարածման հարցում»,-ասաց դեսպանը:

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը ընդգծեց, որ «Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր»-ը կոնսերվատորիայի համար դարձել է շատ կարևոր և յուրօրինակ միջոցառումներից մեկը:

«Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան կազմակերպում է ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտության համերգ։ Այս տարի էլ ապրիլի 12-ին Կոնսերվատորիայի դաշնամուրի, լարային, փողային գործիքների և ակադեմիական երգեցողության բաժինների, ինչպես նաև «Հովեր» ազգային երգչախմբի լավագույն ուսանողները կներկայացնեն ռոմանտիկ և հետռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։

Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ֆրանսերենի մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրեր 2022-ի շրջանակներում ապրիլի 8-ին Հայաստանի ազգայի օպերան Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ կիրականացնի « Ֆրանկոֆոնյան նոտաներ » խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ երաժշտության գլուխգործոցները:

Ֆրանսիայի դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ առանց իրենց պատրաստակամության հնարավոր չէր լինի որևէ բան կազմակերպել:

«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարտի 20-ից ապրիլի 10-ը կկազմակերպվի «Ասա ինձ տաս բառ, որ կզարմացնի» մրցույթը: Այս տարի մրցույթը լի է զարմանքով և անակնկալներով։ Առաջարկվող տասը բառերը տանում են ճամփորդության, մտորումների, հաճույքի, բայց նաև պոեզիայի գիրկը»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

Նա նշեց, որ մարտի 21-ից 29-ը Կանադայի և Շվեյցարիայի դեսպանությունների գործընկերությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը 5-րդ անգամ կվերադառնա Մոսկվա կինոթատրոն՝ ընդգրկելով բազմապիսի ժանրեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական և այլն։ Ցուցադրություններ կկազմակերպեն նաև մարզերում՝ Գյումրի և Գորիս քաղաքներում ։

Ապրիլի 1-ից 11-ը կիրականացվի Տիգրան Կազազյան քառյակի համերգային շրջագայությունը: Երևանում, Գյումրիում և Գորիսում կազմակերպված հյուրախաղերի շրջանակներում Տիգրան Կազազյան քառյակը կկատարի ֆրանսահայ կոմպոզիտոր Տիգրան Կազազյանի ստեղծագործությունները՝ դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանի և կոնտրաբասահար Գուրգեն Էբեջյանի նվագակցությամբ։

Ապրիլի 11-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ցանկապատերին կցուցադրվեն երկու ֆրանսիացի նկարիչների՝ Ռոման Իսկարիայի և Ռոմեն Բագնարիի գործերը։

Ֆրանկոֆոնիայի օրերը ապրիլի 19-ին կեզրափակվեն Կինոակումբի մեկնարկով, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իրականացնում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում