Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը հաշվետու տարում 22 ծրագրով նախատեսված 131 միջոցառման իրականացման համար պետական բյուջեից հատկացրել է 214,7 մլրդ դրամ, որից օգտագործվել է 202,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ամենախոշոր ծրագիրն եղել է ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, որի համար նախատեսվել էր հատկացնել 66,4 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 60,5 մլրդ, կատարողականը կազմել է 91,1 տոկոս:

Մյուս խոշոր ծրագրի շրջանակում բարեփոխվել է ոռոգման համակարգը: Այդ նպատակով նախատեսված 21,4 մլրդ դրամից օգտագործվել է 19,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 92,4 տոկոս: Քաղաքային զարգացման ծրագրի համար նախատեսված էր հատկացնել 21,2 մլրդ դրամ, օգտագործվել է 19,7 մլրդ դրամ: Ջրամատակարարման և ջրահեռացման համար օգտագործվել է 6,6 մլրդ դրամ, նախատեսված էր հատկացնել 7,4 մլրդ դրամ, կատարողականը` 89,5 տոկոս:

Տրանսպորտի ոլորտում նախարարը կարևորել է մարզային տրանսպորտային երթուղիների մրցույթների անցկացումը` նշելով, որ շատ բնակավայրեր տրանսպորտային հաղորդակցության խնդիրներ ունեն:

Նախարարը հայտնել է, որ Կոտայքի մարզում մրցույթներն արդեն իրականացվել են, մարզի բնակավայրերը մոտ ապագայում կսպասարկեն 150 ավտոբուսներ: Մյուս մարզերում ևս նախատեսված է անցկացնել մրցույթներ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում