Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանի այսպիսի արձագանքից հետո Ադրբեջանը դիմի ռազմական էսկալացիայի․ «Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշում է: Ադրբեջանը օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը»:
Քաղաքագետը Բաքվի այս պահվածքը նմանեցնում է Մոսկվայի պահվածքին, երբ Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ փորձում էր պատերազմի համար նախապատարստական ֆոն ապահովել:
Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում պետք է ակտիվ լինել, թեև Բաքվին Հայաստանի արձագանքները լավատեսություն են ներշնչում: