Նախորդ տարվա փետրվարից անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։