Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Ով է փակել Արցախի գազը և ինչպե՞ս բացել այն

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արցախն արդեն օրեր շարունակ զրկված է գազամատակարարումից: Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ իր վերահսկողության տակ գտնվող այն հատվածին, որտեղ անհայտ հանգամանքներում վնասվել է Հայաստանից Արցախ եկող գազամուղը: Օրեր շարունակ ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի հետ, բայց ապարդյուն: Դա նշանակում է, որ՝ կամ բանակցությունն է թատրոն և ինչ որ հարցում կա համատեղ ճնշում Հայաստանի հանդեպ, կամ Ռուսաստանը չի գործադրում  բավարար ջանք, որպեսզի լուծի հարցը և Ադրբեջանին ստիպի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները: Այնտեղ գազի մասին խոսք չկա, սակայն խոսք կա Հայաստանից դեպի Արցախ Լաչինի միջանցքով երաշխավորված տրանսպորտային կապի ապահովման մասին: Իսկ գազամուղը ևս տրանսպորտային կոմունիկացիա է, իսկ գազը՝ ապրանք, կենսական անհրաժեշտության, հատկապես ձմռանը:

Ստացվում է, որ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարողանում ապահովել իր պատասխանատվությունը: Այստեղ հնարավոր է դիտարկել ամենատարբեր սցենարներ, ընդհուպ այն, որ Երևանի վրա ճնշում են բանեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբին հայ-ադրբեջանական բանակցություն կազմակերպելու նպատակով դիմելու համար, որը խառնում է Ռուսաստանի, Բաքվի, Անկարայի ծրագրերը: Հնարավոր է իհարկե դիտարկել նաև տարբերակ, երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հնարավոր է նաև Արևմուտքից աջակցությամբ համարձակվում է Ռուսաստանի համար ստեղծել խնդիր, և ոչ միայն զուտ իր պատասխանատվությունն իրացնելու անկարողության տպավորության առումով, այլ նաև Հայաստանում Ռուսաստանի դեմ հանրային տրամադրություններ սերմանելու կամ խորացնելու: Հնարավոր է ամեն ինչ, որովհետև մենք գգտնվում ենք աննախադեպ տուրբուլենտությամբ համաշխարհային միջավայրում, որտեղ գլխավոր իրադարձությունները կենտրոնացել և խտացել են ուկրաինական ուղղությամբ:

Այստեղ առանցքային հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչպես և ինչ քայլով կամ քայլերով կարող են լուծել իրենց խնդիրները, տվյալ դեպքում գազատարի նորոգման հարցն ու վերականգնել գազամատակարարումը, այդպիսով Արցախը դուրս բերելով հումանիտար ճգնաժամի սպառնալիքից, որն արդեն իսկ զգալի մասով իրականություն է: Ի վիճակի՞ են Հայաստանն ու Արցախը գտնել այդ հարցի լուծում, որովհետև խնդրի համար կարելի է անվերջ հայհոյել Ադրբեջանին, քննադատել Ռուսաստանին, հնարավոր է տեսնել Արևմուտքի ականջներ, բայց այդ ամենից չի փոխվում իրավիճակը, իսկ դրա համար գլխավոր պատասխանատուն այն մարդիկ են, որոնք իշխանության կրող են Արցախում ու Հայաստանում: Օրինակ, ի՞նչ կարող է անել Արցախի խորհրդարանը,  որը շաբաթներ առաջ ընդունում էր Բռնազավթված տարածքների մասին օօրենքի «խրոխտ» նախագիծը, անհասկանալի նշանակությամբ և անհասկանալի հաշվարկով ու արդյունքով, այն էլ չափազանց բարդ ու զգայուն միջազգային իրադրությունում, երբ գերլարվող ուկրաինական թնջուկը կարող էր Կովկասում բացել մեծ սադրանքների դաշտ Ադրբեջանի համար: Ի՞նչ լուծում ունեն օրինակ այդ օրենքի հայաստանյան այն «գաղափարախոսները», որոնք այնպես էին ավետում դրա ընդունումը, կարծես առաջին ընթեցումից հետո ադրբեջանցիները Շուշին էին վերադարձնելու, իսկ երկրորդ ընթերցումից հետո՝ Հադրութը: Ի՞նչ լուծումներ կան, պաթետիկ, պարապ և դեկլարատիվ հայրենասիրությունից զատ, ինչով զբաղված են եղել հայկական վերնախավերը քառորդ դարից ավելի, երբ պատերազմը գլխին կախված երկրում Հայաստանից Արցախ կենսական գազի մատակարարումը թողել են օրինակ մեկ գազատարի հույսին, փոխարենը Երևանում ու Հայաստանի տարբեր հատվածներում կառուցել մի քանի հարկանի դղյակներ, զվարճացել համաշխարհային թանկարժեք հանգստավայրերում, առյուծ որսացել մի քանի տասնյակ հազար դոլարի որսատեղիներում: Արցախում այսօր հումանիտար ճգնաժամը Ադրբեջանի վայրենության և անմարդկայնության, և միևնույն ժամանակ հայկական քառորդարյա էլիտայի քաղաքական տկարամտության և մարդկային ագահության հետևանքն է: Բայց ե՞րբ պետք է Հայաստանում հաղթահարվի այդ ամենը, և ինչպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում