Ղազախստանում 230 մարդ Է զոհվել հունվարյան զանգվածային անկարգությունների ժամանակ: Այդ մասին, հայտնել Է գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը:
«Ընդամենը երկրում հունվարյան իրադարձությունների ընթացքում զոհվել Է 230 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական եւ ուժային»,-ասել Է Ասիլովը՝ Մաժիլիսում հանդես գալով մարտի 14-ին տեղի ունեցած նիստում: Նրա խոսքով՝ ամենից շատ մարդիկ զոհվել են Ալմաթիում՝ 139 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվել Էր 227 մարդու զոհվելու մասին: «Այսօր հաստատվել Է, որ վարչական շենքերի վրա գրոհները ետ մղելիս եւ իրավակարգի հաստատման ընթացքում վերացվել Է 86 հարձակվող:
Պարզվում են 53 զոհվածների մահվան հանգանքները, նրանք հայտնաբերվել են քաղաքի տարածքում՝ տարբեր վերքեր ստացած, այդ թվում՝ 48-ը՝ հրաձգային, երկուսը՝ դանակի, երեքը՝ այլ վնասվածքներով ու այրվածքներով»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Ասիլովը հայտնել Է, որ «մյուս յոթ տարածաշրջաններում 63 հարձակվող ոչնչացվել Է իրավակարգի, ոստիկանության, Ազգային անվտանգության կոմիտեի դեպարտամենտների ուժերով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: