Saturday, 01 04 2023
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ»․ Վահան Քերոբյան

Հայաստանն այս պատերազմից անմասն մնալ չի կարող․ Մոսկվան հարցեր կդնի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ գործընկերների առաջ․ Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Հայաստանը չեզոք դիրքորոշում է  որդեգրել, այդպես է քվեարկում նաև միջազգային կառույցներում։ Հնարավո՞ր  է նման դիրքորոշումը պահելու հետ կապված դժվարություններ առաջանան, արդյոք Մոսկվայի կողմից ինչ-որ փուլում կլինեն պարտադրանքներ։

Հայաստանի  հետ կապված հարցեր կարող է առաջանան երկրորդ փուլում։ Այսինքն՝ ոչ միայն Հայաստանի, այլ Ռուսաստանի բոլոր դաշնակից պետությունների հետ կապված։ Նկատի ունեմ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրները։ Այսօրվա դրությամբ  այդ հարցերը ժամանակավորապես սառեցված են, այդ երկրներին տրված է իրենց որոշումների ու գործողությունների ազատություն։ Առաջարկներ ու ցանկություններ չեն արտահայտվում, քանի որ Ռուսաստանն ինքն իր հարցերը լուծում է։ Եթե իրականությանը նայենք գլոբալ առումով, ապա Հայաստանը չի կարող դուրս մնալ ընդհանուր շրջապտույտից։ Մեծ խաղը շարունակվում է։ Ռուսաստանը սկզբունքային, վճռական, ռազմական քայլերի է գնում, քանի որ իր դեմ իրականացվում է հակա-Ռուսաստան նախագիծը։  Հարցը հենց սա է։ Արևմտյան կենտրոնները սակայն մի փոքր ավելի սխալ հաշվարկներ էին արել, չէին սպասում նման հակադարձման Ռուսաստանի կողմից։ Դա նրանց կոպիտ սխալն էր։ Հասկանալի է, որ այս բարդ իրավիճակում հիմա նրանք պարտվում են։ Ինչևէ՝ սա բերեց նրան, որ Ռուսաստանի ժողովուրդը շատ ուժեղ ձևով կոնսոլիդացվեց՝ մոտավորապես 75-80 տոկոսների սահմաններում։ Եվ ոչ մի կասկած չկա, որ նախատեսված ծրագրերը կատարելու  ու հաղթանակ  է գրանցելու։

-Նկատելի է, որ այս օրերին նաև Արցախում է լարված իրավիճակը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Կարո՞ղ է ստացվել այնպես, որ օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից հակառակորդն այստեղ որոշակի գործողությունների դիմի։

– Գալով Հայաստանին, պետք է նշել, որ շատ վտանգավոր իրավիճակ է։ Ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ աշխատանք է իրականացնում Ռուսաստանում լոբբիստների , դեսպանատան, պաշտոնյաների  ուղղությամբ։ Շատ լկտի հակահայկական աշխատանք են իրականացնում Ռուսաստանում։ Հիմա ռուսական կողմը զբաղված է ուկրաինական խնդիրներով, առաջացած տնտեսական  հարցերով։ Թուրքական լոբբին էլ շատ ակտիվ ձևով մասնակցում է այդ  հակահայկական աշխատանքներին։ Նրանք առիթից ուզում են օգտվել և դրա դրսևորումներից մեկը գազամուղի խափանումն է, կրակոցներն ու ակտիվացումը։ Հիմնական մեխն այն է, որ Ադրբեջանն իր ծրագրերից հետ չի կանգնում և այնուամենայնիվ այն հարցը, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի՝ իր հիմնական խնդիրն է մնում։Ուզում են այնպես անել, որ բոլորին պարզ դառնա, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա, բնակչության էքզիստենցիալ հարցեր լուծի։

-Իսկ հայկական կողմը այդ նույն քարոզչական տիրույթում չի՞ կախում։

-Իհարկե հայկական կողմի բացերի մասին չենք կարող չխոսել։ Աշխատանքը Ռուսաստանում պետք է շատ ավելի ուժեղացնել։ Շատ հզոր դիվանագիտական աշխատանքի, հասարակական-քաղաքական աշխատանքի խնդիր կա։ Մենք  նորից շարժվում ենք այն ուղղությամբ, որ մի մարդ եկավ, հանդիպեց, խոսեց ու գնաց։ Դա այսօրվա ժամանակաշրջանում այլևս ակտուալ չէ։ Խոսքն այն մասին չէ, որ ԶԼՄ-ներում պետք է ելույթներ ունենալ, դա զուգահեռ պրոցես է, կարող է նույնիսկ չլինել։

Հիմնական միտքն այն է, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատենք։ Դա նորմալ է, թող աշխատեն, բայց դա չի նշանակում , որ դա պետք է արվի մյուս ուղղության հաշվին։ Այս մյուս ուղղության մեջ աշխատանքը գրեթե զրոյացված է։ Այդ վակուումն էլ այստեղ լրացնում են ադրբեջանա-թուրքական լոբբիստները և դրա համար մենք այստեղ կարող է խնդիրների առաջ կանգնենք։ Իմ գնահատականով դա դեռևս բավարար չէ և շատ հեռու է այն իրավիճակից, որը մեզ պետք է։

-Անկասկած է, որ թե՛ տնտեսական և թե՛ ռազմա-քաղաքական  ասպարեզում Հայաստանը չի կարող անմասն մնալ ստեղծված իրավիճակից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր կան։

Ռիսկերի հետ կապված կան նաև հնարավորություններ։ Հայաստանին պետք է փակ ստրատեգիական ծրագիր։ Հայաստանը կարող է շատ ուժեղ կապ հանդիսանալ՝ տնտեսական, ֆինանսական ու տարբեր ուղղություններով։   Հայաստանը  կարող է  տակտիկական ծրագիր մշակել ու մեծ օգուտներ ստանա, դառնա շղթայի մի մաս։ Հայաստանի համար կստեղծվեն և՛ ֆինանսական և՛ տնտեսական և՛ հետագայում նաև բարոյահոգեբանական առավելություններ։

-Ինչքա՞ն հեռուն կարող են գնալ ադրբեջանական գործողություններն այս փուլում՝ ձեր թվարկած խնդիրների համատեքստում։

-Ես կտրուկ քայլերը չեմ բացառում։ Նկատի ունեմ՝ շատ հնարավոր է գան առաջ արդեն Հայաստանի ուղղությամբ։ Լուռ ու սողացող ագրեսիայով մի օր կարող է զարթնենք ու տեսնենք, որ միջանցքն արդեն իրականություն է դարձել։ Հասկանում են, որ կտրուկ պատերազմական գործողությունները իրենց համար ցանկալի արդյունք չեն ապահովի, բայց կարող են կամաց-կամաց այս բարձունքը այն գյուղը գրավելով գան առաջ։ Ամենակարևորը՝ ճանապարհները կարող են վերցնել իրենց ռազմական վերահսկողության տակ, ինչը խիստ վտանգավոր է։ Իրենց ծրագիրը հենց սա է և մեծ ֆանտազիա պետք չէ այս ամենը հասկանալու համար։ Նորից եմ ասում՝ հուլիս-օգոստոս ամիսները իրենց համար շրջադարձային է, իսկ մեզ համար՝ վտանգավոր։ Լուրջ հետևություններ  պետք է արվեն ու ամենակարևորը՝ լուրջ աշխատանք։ Պարզ է, որ խաղաղապահներն իրենց աշխատանքը կանեն, բայց մենք հույսներս մեր վրա պետք է դնենք։ Ալիևի խնդիրն այն է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչ-որ հարցերի շուրջ կարող են գալ համաձայնության, բայց Արցախը կմնա այդ հարցերից դուրս։ Չնայած Թուրքիան ասում է, որ Ադրբեջանի շահերը չի անտեսի, բայց ոչինչ այդքան միանշանակ չէ։ Դե ֆակտո Ռուսաստանն ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Թուրքիան էլ իր հարցերն է լուծում ու անում ամեն ինչ, որ կորուստներով դուրս չգա աշխարհակարգի նոր ձևավորումից։ Թուրքիան շատ է  տուժելու, դրա համար էլ շատ զգույշ քաղաքականություն է վարում։ Այսօրվա դրությամբ ռուսական զենքի կողմից օրական 8-10 Բայրաքթարների ոչնչացումը միայն սկիզբն է։44 օրյա պատերազմի փուչիկը տրաքեց։ Դրա համար էլ  հիմա քայլեր է անում, հարթակ տրամադրում։ Բայց Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է  իրենից ներկայացնում Թուրքիան ու Ադրբեջանի հետ էլ համապատասխանաբար խոսում են այլ լեզվով։

Դե ֆակտո Ադրբեջանն էլ հիմա ուզում է Ռուսաստանին կանգնեցնի փաստի առաջ։ Բայց այստեղ շատ կարևոր է Հայաստանի դիմադրողականությունը։ Ամեն դեպքում՝ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու ասենք՝ ռուս խաղաղապահները կան, մենք էլ անելիք չունենք։ Այո՛ խաղաղապահները կլինեն, թող լինի ոստիկանություն, հետախուզություն, բայց Զինված ուժերը իր աշխատանքը պետք է լիարժեք իրականացնի։ Ռուսաստանն էլ  ոչ հրապարակային այդ հարցը դնում է՝ ասում է, ձեր ներքին դիմադրողականությունն ու՞ր է։ Հասկանում են, որ կան վտանգներ, բայց այդ ինստիտուտը պետք է ուժեղացվի։ Ե՛վ Արցախի և՛ Հայաստանի անվտանգության ու բանակաշինության հարցերը  խիստ հրամայական են։ Կոնկրետ շինարարությունները, սահմանի, հանգուցային կետերի կահավորումները՝ պետք է առաջին պլան մղվի։ Բանակը բարեգործական ընկերություն կամ հասարակական կազմակերպություն չի, բանակը պետք է հենակետեր ունենա։ Չի կարելի ասել՝ չանենք, որ թշնամին չգրգռվի։ Թշնամին գրգռվում է թույլին տեսնելով։ Դա չի նշանակում, որ դու վաղը պետք է հարձակվես, դա պարզապես  էքզիստենցիալ խնդիր է։ Եվ դա չանելը հանցագործություն կլինի։ Բոլոր հնարավոր ուղղություններով այսօր Հայաստանը պետք է աշխատանք անի, եթե ինքը դա չանի՝ իր փոխարեն կանեն ուրիշները ու շահած դուրս կգան։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում