Այսօր Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները Թբիլիսիում հակապատերազմական ցույց են անցկացրել։ Նրանք հավաքվել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց (2008 թվականին դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո այսպես կոչված ռուսական շահերի հատվածը գտնվում է Շվեյցարիայի դեսպանատանը կից), ավելի ուշ տեղափոխվել են Ուկրաինայի դեսպանատան շենք։
Մարդիկ վանկարկում էին «Ո՛չ Պուտինին, ո՛չ պատերազմին», «Պուտին հեռացի՛ր Ուկրաինայից», «Պուտին հեռացի՛ր Վրաստանից», «Հեռացրե՛ք զորքերը» և «Փառք Ուկրաինային»։