Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ուկրաինայի հայերի միությունը լիովին աջակցում է Ուկրաինային. Վիլեն Շատվորյան

Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) աջակցում է իր հայրենիքին՝ Ուկրաինային, և կպաշտպանի այն մինչև վերջ։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

«Սադրանքներից և մեր հայտարարությունների անհասկանալի վերափոխումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, և ՈՒՀՄ-ի հետ առնչվող բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը։ Մեր տները, ընտանիքներն, ասյտեղ են, և, ինչ էլ լինի, մենք մինչև վերջ կանգնելու ենք ուկրաինացի ժողովրդի հետ և պաշտպանելու ենք մեր տները»,- շեշտել է նա։

Միևնույն ժամանակ, ՈՒՀՄ նախագահը նշել է, որ հայկական մարզային համայնքների նախագահները իրենց քաղաքներում են, չնայած՝ շրջապատված են և փորձում են բոլորին՝ առանց բացառության, ցուցաբերել ցանկացած օգնություն։ Բացի այդ, ըստ Շատվորյանի, հայկական սփյուռքի մասնավոր հատվածը նույնպես վերակողմնորոշվել է և սննդով է ապահովում կարիքավորներին, այդ թվում՝ զինվորականներին։

Շատվորյանը նաև հիասթափություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հայերի համայնքի դիրքորոշման վերաբերյալ. «Մենք ակնկալում էինք, որ Ռուսաստանի հայերի միությունը կորդեգրի խաղաղության դիրքորոշումը, կօգնի մարդասիրական միջանցքներով, կզբաղվի այն մարդկանց ազատ արձակմամբ, ովքեր մնացել են մյուս կողմում կամ տեղափոխվել են Ռուսաստան։

Բայց, ցավոք, մենք տեսնում ենք ամեն ինչի բացարձակ ոչ սթափ տեսլականը»,- ասել է նա՝ նշելով, որ ՈՒՀՄ դիրքորոշումը սկզբունքորեն տարբերվում է ՌՀՄ դիրքորոշումից։

Միաժամանակ Վիլեն Շատվորյանը քննադատել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքի բացակայության պատճառով։ «Մենք Ձեր օգնության կարիքը չունենք: Բայց Դուք կարող էիք մարդ լինել և ուղղակի դիմել: Բայց Դուք դա չեք անում, և մեզ շատ եք վրդովեցնում»,- ընդգծել է ՈՒՀՄ ղեկավարը։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ուկրաինայում ապրում է ավելի քան կես միլիոն հայ։ Ուկրաինայի հայերի միությունն արդեն հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի հայերը դեմ են Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային։ Նշվել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքն ուկրաինացի ժողովրդի հետ պաշտպանում է իր քաղաքները, տները և հարազատներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում