Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին արձագանքի հայելային կերպով: Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ մշակելիս: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չպետք է գլուխներս կորցնենք, մենք պետք է ցուցաբերենք սառնասրտություն: Իմ կարծիքով մենք չպետք է յուրաքանչյուր դեպքի հետ կապված գործենք հայելային»,-ասել է Ռյաբկովը: