Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

ՀՀ-ում օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն ստանալը երկարատև պրոցես է, մարդիկ դրա պատճառով հեռանում են

Ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է ռուսների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանից քաղաքացիների զգալի հոսք է նկատվում դեպի Հայաստան: Հարցումները ցույց են տալիս, որ նրանք հիմնականում գալիս են առնվազն մի քանի ամիս Հայաստանում մնալու մտադրությամբ. Նրանց մի մասը գալիս են աշխատելու, մյուս մասը՝ քաղաքացիություն ստանալու գործընթաց է սկսել, երրորդներն էլ պնդում են, թե եկել են հանգստանալու:

Ի՞նչ խնդիրների են բախվում ՌԴ-ից Հայաստան եկած մարդիկ, արդյոք արագ կարողանում են տեղավորվել, ստանալ աշխատելու, ապրելու իրավունք, թե ոչ:

Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Թամարա Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ նրանք, իսկապես, որոշակի խնդիրների բախվում են:

«Մարդիկ գալիս են նպատակով, որ որոշ ժամանակ Հայաստանում անցկացնեն և նրանց մոտ աշխատանք գտնելու, հետևաբար նաև գրանցվելու անհրաժեշտություն է առաջանում: Օտարերկրացիների համար պրոցեսը բարդանում է կամ երկարում՝ հաշվի առնելով, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի հիման վրա իրենց անհրաժեշտ է լինում աշխատանքի թույլտվություն ունենալ, բացառությամբ այն անձանց, որոնք ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ են: ԵԱՏՄ երկրների քաղաքացիների, այդ թվում ռուսների պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ իրենք ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից:

Հիմնական խնդիրը դա է, որ դիմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և դա մոտ 1 ամիս տևում է: Նախարարությունը պետք է հայտարարություն տա, որ տեսնի՝ արդյոք մեր աշխատաշուկայում այլ՝ ՀՀ քաղաքացի դիմորդ կլինի այդ տեղի համար, թե ոչ: Եթե չլինի, նոր օտարերկրացին կարող է այդ պաշտոնում աշխատել»,-ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ կացության հետ կապված ևս խնդիր է առաջանում, քանի որ կացություն ստանալու համար հիմք է անհրաժեշտ. «Այդ հիմքը կամ որպես գրանցված աշխատող լինելն է կամ Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելը: Մարդը նաև կարող է կացություն ստանալ, եթե ամուսնացած է այն անձի հետ, ով այստեղ կացության քարտ ունի: Բայց եթե նոր եկած օտարերկրացի է և ակնկալում է Հայաստանում 180 օրից ավել անցկացնել, կացության քարտ պետք է ստանա: Քանի որ դրա համար կամ պետք է գրանցված աշխատող կլինի, կամ ձեռնարկատիրական գործունեությունը ծավալի, այստեղ էլի խնդիր է առաջանում, որովհետև աշխատանքի չի կարող գնալ, քանի դեռ թույլտվություն չունի, թույլտվության համար պրոցես պետք է անցնի, ու քանի որ պրոցեսը երկար է, կարող է գործատուն էլ չցանկանա այդ պրոցեսով անցնել: Դրա արդյունքում էլ դժվարանում է կացություն ստանալը, հիմքը չի կարողանում ցույց տալ, թե ինչի հիման վրա պետք է կացության քարտ ունենա: Քանի որ էդ պրոցեսը երկար է, կան մարդիկ, որոնք համաձայնում են մնալ ու այդ պրոցեսի միջով անցնել, կան մարդիկ, որոնք չեն համաձայնում, գնում են»,-ընդգծեց Թամարա Մարտիրոսյանը:

Նա նաև նկատեց, որ բնականաբար, նրանց շրջանում դժգոհություններ կան, որ բյուրոկրատական քաշքշուկը շատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում