Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Բոլոր ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրացվեր․ բևեռացման վտանգ կա

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան,ԿԳՄՍ նախարարությունն էական փոփոխություն է կատարել գնահատման մեթոդների, ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգերում, նաև դուրս է մղվել թվանշանային գնահատումը։ Ի՞նչ նկատառումներ  ունեք նախատեսվող  փոփոխությունների մասին։ Խնդրահարույց ի՞նչ դրույթներ  կառանձնացնեիք։

Այս փոփոխությամբ, ինչպես հայտնի է, դուրս են գալիս կիսամյակային գրավորները,որոնց հետ կապված մի քանի  ակնհայտ  խնդիրներ կան իսկապես և  բարձրաձայնվել են հաճախակի։ Խնդիրներից  էր  այն, որ  կիսամյակայինների  քանակը բավականին շատ էր, և աշակերտները  էականորեն   ծանրաբեռնվում էին. չէին հասցնում պատշաճ պատրաստվել, ինչը ակնհայտորեն ազդում էր աշախտանքների որակի վրա։ Երեխաների մի մասը սկսում էր արտագրել, տարբեր կեղծիքների դիմել։ Մյուսն այն էր, որ կիսամյակային աշխատանքներին  անհարկի մեծ դեր ու կշիռ էին տվել՝ դրանք դարձնելով կիսամյակային գնահատականի մեջ  որոշիչ գործոն։ Երեխան, օրինակ,կարող էր  ամբողջ տարին լավ գնահատականներ չստանալ, բայց արտագրելով կամ այլ կերպ՝ կիսամյակային աշխատանքից բարձր գնահատական ստանար և լավ գնահատականով ամփոփեր իր կիսամյակը, և հակառակը՝ երեխան  ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով կարող է այնքան էլ լավ չգրել կիսամյակային գրավորը, և  ավելի ցածր գնահատականով փակեր իր  կիսամյակը։ Պետք էր այնպիսի մեթոդ կիրառել, որ ուղղակի այս ռիսկերը չեզոքացվեր և ոչ թե ընդհանրապես դուրս մղվեր կիսամյակային աշխատանքները։ Իմ համոզմամբ՝ կիսամյակային գրավորները գիտելիքները ամփոփելու լավ ու  անհրաժեշտ ուսումնական աշխատանքներ էին,  և գոնե մի քանի հիմնական առարկաների դեպքում պետք է  պահպանվեին, մյուսների պարագայում այլընտրանքյին լուծումներ գտնվեին։

Ինչ վերաբերում է թվանշանային գնահատականների  փոփոխության հարցին,ապա նոր ծրագրով տեղի է ունենալու, ըստ էության,  արմատական փոփոխություն, քանի որ  բոլոր թվանշանները համարվելու են դրական։ Այսինքն՝այլևս չի լինելու թվանշանային գնահատում, չի լինելու անբավարար, բացասական  գնահատական. մեկ միավոր ստացողն էլ է փոխադրվելու հաջորդ դասարան, 10 միավոր  ստացողն էլ։  Այս որոշումն առաջին հայացքից շատ լավն է թվում, հատկապես  այն տեսանկյունից, որ եթե վատ սովորող աշակերտը, անբավարար ստանալով և  նույն դասարանում մնալով, ավելի վատ  սովորող է դառնում, որևէ օգուտ չի տալիս, ուրեմն  ճիշտ կլինի՝ հանել անբավարար գնահատումը։ Բայց մյուս կողմից՝  չէ՞ որ դա  վատ ուղերձ  է  դասարանի մյուս երեխաների, հատկապես այն աշակերտների համար,ովքեր սահմանային թվանշաններ են ստանում, ում  սպառնում է նույն դասարանում մնալու հեռանկարը։ Վերջիններս պարզապես  չեն ձգտի ընդհանրապես ինչ-որ բան սովորել, գոնե բավարարի հասցնել, որպեսզի նույն դասարանում չմնան, հակառակը՝ հանգիստ ձևով բան չեն սովորի։

Մյուս փոփոխությունը նախագծային աշխատանքի ներմուծումն է։ Սա խնդրահարույց  է, քանի որ աշակերտները նման աշխատանք կատարելու համար պետք  է որոշակի մակարդակի  պատրաստված լինեն։ Արդյունքում  չկարողանալով պիտի սկսեն նորից արտագրություններ կատարել, մեկը մյուսից պատճենել։ Մյուս կողմից՝ ուսուցիչների մեծ մասի կարողությունները, գիտելիքները արդյոք կբավարարեն՝ ճիշտ ուղղորդելու, ղեկավերելու երեխաներին։ Սա  դաս կարդալ ու պատմել չի, պետք է վերապատրաստվեն, գիտելիքներ ձեռք բերեն։ Բարդ հարց է։

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ,  հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։ Փոխնախարարի խոսքով՝ էական փոփոխության է ենթարկվել ընթացակարգն ու ընդհանուր գործընթացը՝ հօգուտ ուսուցիչների։ Հաշվի առնելով նախորդ փորձից հետո եղած բազմաթիվ դժգոհությունները, հիմնականում բացասական կարծիքները՝ ի՞նչ կասեք այս տարբերակի մասին։

-Պարզ է, որ կամավոր ատեստավորման նախագծով  նախարարության հիմնական նպատակը  հանրակրթության բնագավառը գրավիչ դարձնելն  ու  նոր կադրեր ներգրավելն է։  Նախարարությունը ատեստավորման այս տարբերակով փորձելու է մի կողմից ակադեմիական գիտելիքները ստուգել, իսկ տարակարգով՝ մեթոդական պատրաստվածությունը։ Բայց ես մնում եմ այն համոզման,որ պետք է բոլորի աշխատավարձը բարձրացվեր, տարբերությունը էական  չլիներ, որպեսզի բևեռացման վտանգ չառաջանար, իսկ ցածր աշխատավարձը անխուսափելիորեն ստեղծելու է բևեռվածություն։ Բացի այդ՝ երաշխիք չկա, որ կամավոր ատեստավորում անցած և հավելավճար ստացող  ուսուցիչը կարող է ապահովել դպրոցում ավելի  լավ արդյունք,քան ատեստավորում չանցած ուսուցիչը և նույնիսկ հակառակ արդյունքներ գրանցեն։ Այդ դեպքում 400 հազար ստացող ուսուցչի աշխատավարձը պետք է շարունակել  պահպանել, և 100 հազար ստացող ուսուցիչն, ով  ավելի լավ արդյուք է ցույց տվել,  ինչպե՞ս կվերաբերվի այդ իրավիճակին և ինչ խնդիրներ կառաջանան։ Այնպես որ այս մեթոդը դժվար թե ծառայի իր նպատակին և բարձրացնի արդյունավետությունը։

Ի՞նչ կարծիք ունեք դպրոցները կուսակցականացումից և քաղաքական գործընթացներից զերծ պահելու նպատակով մշակված  օրենքի նախագծի մասին, որով  պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ։ Արդյունք կտա՞ ըստ Ձեզ։

Լավ է, որ նման սահման գծվել է, սակայն այստեղ  հարցն այն է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե գործող իշխանությունները դպրոցի, կրթօջախների հանդեպ ինչպիսի գործելաոճ են որդեգրել և ինչ նպատակներ ունեն։ Եթե նրանք մտադրություն ունեն կուսակցական-քաղաքական շահերին ծառայեցնեն, քաղաքական գործընթացների մեջ ներքաշեն, ապա դա կանեն անգամ անկուսակցական տնօրեններով։ Այնպես որ այս հարցում կարևոր է կառավարության դիրքորոշումը. ցանկանո՞ւմ է իսկապես ոչ կուսակցականացված,անկախ դպրոց ունենալ, թե՞ մի այլ բան։

– Ի՞նչ կարծիք ունեք այն փոփոխության մասին, որով առաջարկվում է սահմանել, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով։ Սա նշանակում է՝ որևէ մեկը չի կարողանա ուղղակի իր պատճառած ֆինանսական վնասը հատուցելուց հետո հանգիստ մասնակցել տնօրենի նոր մրցույթին։

Դպրոցում  քրեական գործերով անցնող մարդկանց մնալը միանշանակ սխալ է. խաթարված հոգեբանությամբ ու հեղինակությամբ մարդիկ չեն կարող ապահովել դպրոցի նորմալ գործունեությունը,արդյունավետ կառավարումը։ Սա շատ կարևոր և դրական փոփոխություն է, որովհետև այդպիսի հեղինակազրկված տնօրենների պաշտոնավարման շարունակությունը միայն բացասական հետևանքներով է հղի, ըստ որում՝  անառողջ մթնոլորտ է  ստեղծվելու  աշխատավայրում  և այլ վատ երևույթներ են լինելու։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում