Ադրբեջանը ուզում է հասնել նրան, որ Արցախում չլինեն ՀՀ զինված ուժեր, այլ լինեն միայն ռուս խաղաղապահներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան IHS ընկերություն Լիլիթ Գևորգյանը, հավելելով, որ միայն Ռուսաստանի պարտության դեպքում Ադրբեջանը կպահանջի ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, Գևորգյանը նկատեց, որ Ռուսաստանը փորձելու է իր ենթակայության տակ վերցնել հետխորհրդային երկրները և ճնշում գործադրել, այդ թվում՝ Վրաստանի ու Հայաստանի նկատմամբ: