Saturday, 03 12 2022
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՃՏՊ Սիլիկյան թաղամասում․ կա տուժած
Ռուսական առաջարկը մեզ համար ընդունելի է, ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Պոլսո հայ համայնքում հայի որակը պահելու խնդիր ունենք, ինքնությունը կորցնելու վտանգի առաջ ենք
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախում հերքում են Ադրբեջանի տարածած լուրը
1 օրում դարձա հաշմանդամ, սովորեցի ապրել անվասայլակին
Տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմամբ կկանխվի պատերազմը․ Վաշինգտոնը քաշում է կարմիր գիծ
Արցախի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները փակ կլինեն
20:15
Պելեի ինքնազգացողությունը վատացել է, քիմիոթերապիան չի օգնում
20:00
Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր են ստորագրել
19:45
Կասպից ծովի ափերին շուրջ 700 սատկած փոկ է հայտնաբերվել
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
19:00
Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Գյումրիում նշվեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը
Լավրովի կողմից պարզունակ մանիպուլյացիա է. Ադրբեջանին սիրաշահելու և Հայաստանի նկրտումները զսպելու ուղերձ էր
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքային իշխանության դիտակետում են
Խորհրդարանական մոդելը մեզ մոտ ձևական է. Սահմանադրությունը պետք է փոխվի և կոնկրետ պատճառով
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո
17:09
Իրանում վերջին անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ
Տոյվո Կլաարը Իլհամ Ալիևի շանտաժի «փաստաբա՞ն»
Մետրոպոլիտենը չի գործի «Եվրատեսիլի» նկարահանումների պատճառով
Այս ահաբեկչական քայլը խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը. Արցախի ԱԳՆ
Նախագահը դատավորներ է նշանակել
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է

Սթինգը «Ռուսներ» երգով կոչ է արել դադարեցնել ուկրաինական պատերազմը

Սթինգը տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին՝ համերաշխության կոչ անելով ծավալվող ռուս-ուկրաինական հակամարտության կապակցությամբ: Նա նշել է, որ «Ռուսներ» երգի ստեղծվելուց ի վեր՝ հազվադեպ է կատարել այն, քանի որ երբևէ չի մտածել, որ այս երգը կշարունակի արդիական լինել: Բայց, հաշվի առնելով խաղաղ, ոչնչով չսպառնացող հարևան երկիր ներխուժելու՝ մի մարդու արյունալի որոշումը, երգը կրկին արդիական է դառնում՝ մարդկայնության իր ուղերձով: Նա հավելել է, որ քաջ ուկրաինացիները պայքարում են այս դաժան բռնապետության դեմ, ինչպես նաև՝ շատ ռուսներ բողոքի ակցիաներ են անում այս վրդովեցուցիչ քայլի դեմ՝ ի հեճուկս իրենց սպառնացող ազատազրկման: «Մենք բոլորս սիրում ենք մեր երեխաներին: Կանգնեցրե՛ք պատերազմը», – այս խոսքերով է ավարտել իր կոչը երգիչ Սթինգն ու հանդես եկել 1986-ին գրված «Ռուսներ» (Russians) երգի կենդանի կատարմամբ:

The Police երաժշտական խմբի նախկին մենակատարը, Express օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ այս երգը գրվել է՝ ոգեշնչվելով ռուսական մանկական հաղորդումները դիտելուց: Սթինգը մի համալսարանական ընկեր է ունեցել, որ կարողանում էր բռնել ռուսական հեռուստատեսության արբանյակային ազդանշանը, և նրանք գիշերվա այդ ժամին կարողանում էին դիտել միայն ռուսական հեռուստատեսության մանկական հաղորդումը: Սթինգը տպավորված էր ռուսական հաղորդումներում երեխաների նկատմամբ ցուցաբերված հոգատարությունից և ուշադրությունից: Հենց դրանցից էլ ազդված է, հավանաբար, գրել այս երգի նշանավոր տողերից մեկը՝ «հուսամ՝ ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին»:

Այս երգը հիանալի կերպով արտացոլում է իր ստեղծման ժամանակաշրջանը, երբ մեկ տարի առաջ թողարկվել էր խաղաղասիրական կոչերով համակված «Մենք ենք աշխարհը» (We Are the World) երգը, և երբ ընդամենը մի քանի տարի անց վերջ դրվեց սառը պատերազմի ժամանակաշրջանին: Այսօր՝ միջուկային և երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի ֆոնին, այս կատարումը նոր հնչեղություն է ստանում:

Եվ մի հետաքրքրական փաստ ևս. երգի թավջութակի հատվածը իրականում վերցված է Սերգեյ Պրոկոֆևի «Լեյտենանտ Կիժե» սյուիտի»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում