Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը Արարատ Միրզոյանի Անթալիա այցը դրական է գնահատում․ «Այցը ճիշտ էր․ սա արտաքին աշխարհի հետ շփվելու միջոց է: Թուրքիան փորձում է տարածաշրջանում ստանձնել «մեծ եղբոր» դերը․ Հայաստանին այլ աչքով է նայում»: Նրա խոսքով՝ թուրքական հասարակությունը պառակտված է, բայց կա զանգված, որ կողմ է հայ-թուրքական հաշտեցման
Անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքներին, Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը նկատեց․ «Պատմությունից եկած է, Բաքուն առիթից օգտվող է: Բաքուն օգտվում է ուկրաինական ճգնաժամից․ Պուտինն ի վիճակի չի այլ խնդիրներով զբաղվել»: