Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

ԱԳՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումը

Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է և խորապես գնահատում է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումը  և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, Եվրոպական խորհրդարանում մարտի 10-ին քննարկվեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևը։ Այն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։ Խնդրում ենք մանրամասնել, թե ինչ շեշտադրումներ ունի Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը:

– Նախ, նշեմ, որ բանաձևի քվեարկությանը նախորդած քննարկում-բանավեճի ընթացքում իրենց ելույթներում Եվրոպական խորհրդարանի անդամները խորը մտահոգություններ են  հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի կողմից վարվող այսպես կոչված «աղվանականացման» քաղաքականության անթույլատրելիությունը։

Բանաձևում ոչ միայն անդրադարձ է կատարվում 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերին և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությանը, այլև Նախիջևանում կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացմանը։

Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու ադրբեջանական կողմի որոշմանը և խնդրո առարկայի վերաբերյալ երկրի մշակույթի նախարարության հայտարարությանը։

Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անխափան մուտքի ապահովման կարևորությունը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։

Բանաձևի մշակման գործընթացին ակտիվորեն ներգրավված էին Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները, որոնց միջև հարցի շուրջ լայն կոնսեսուսի ձևավորումն ապահովեց նման բովանադակությամբ և ձայների  գերակշիռ մեծամասնությամբ բանաձևի ընդունում, ինչը բացառիկ երևույթ էր վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկությունների համար։

– Իսկ ինչպես կգնահատեք այս բանաձևը, ինչ նշանակություն այն կարող է ունենալ:

– Մենք ողջունում և խորապես գնահատում է սույն բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը, ինչը կարող է կարևոր լինել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու և վերջինիս գործուն աջակցությամբ պատմամշակութային կոթողների ոչնչացման, պղծման և վերափոխման հարցերի բարձրաձայնմանն ուղղված մեր աշխատանքներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում