Ռուսաստանի կոնտինգենտի մնալը Արցախում այլևս դժվար է պատկերացնել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը որոշ չափով զգում է, որ իր ձեռքերը ազատված են և Ռուսաստանը ակտիվությամբ չի դիմադրելու իր գործողություններին: