Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գերօպտիմալ ժամանակահատված է․ Հայաստան եկած ռուսները ի՞նչ հարցերով են դիմում միգրացիոն ծառայությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը

-Պարոն Ղազարյան, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեծացել է ռուսների՝ Հայաստան հոսքը։ Նշվում է, որ նրանցից շատերը աշխատանքի և կացության խնդիրներ ունեն։ Ի՞նչ հարցերով են դիմում միգրացիոն ծառայությանը։

-Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին օրվանից մինչև հիմա մենք ունեցել ենք Ուկրաինայի քաղաքացիներից 8 ապաստանի հայտ։ Եվ այս ութ հայտերը պարտադիր չէ, որ լինեն պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան ժամանած անձինք։ Շատերն արդեն իսկ Հայաստանում գտնվել են, բայց իրենց՝ հայրենիք վերադառնալու անհնարինությամբ պայմանավորած՝ դիմել են փախստականի կարգավիճակ և ապաստան ստանալու համար։

Երկրորդ գործընթացը, որ նկատում ենք, Ռուսաստանից դեպի Հայաստան որոշակի ներհոսքն է։ Այս պահին վիճակագրական տվյալներ առկա չեն, քանի որ Հայաստանում նման վիճակագրական տվյալները սահմանահատումների մասով ամփոփվում են եռամսյակը մեկ, և ռեալ թվային տվյալների մասին կկարողանանք խոսել միայն մարտ ամսի ավարտին։ Տեսնում ենք որոշակի գործընթաց, որը հիմնականում կապված է բիզնեսի տեղափոխման հետ։ Օրինակ՝ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կոլեգաներն արձանագրում են այստեղ բիզնեսների գրանցման որոշակի գործընթաց։ Եվ այս համատեքստում ակնհայտ է բիզնեսի  որոշակիորեն ակտիվացում եթե կա, լինելու է նաև աշխատուժի տեղաշարժի ակտիվացում։ Սա բացարձակապես փախստականության ներոսք չէ, շատերը թյուրիմացաբար փորձում են նման կերպ մեկնաբանել, որն ընդհանրապես ադեկվատ չէ։

Հաջորդ հանգամանքը՝ պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք աշխատանքային գործունեություն են իրականացնում ԵԱՏՄ այլ երկրի տարածքում, ազատված են թույլատրվական փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունից աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։ Եվ իրենց աշխատանքային պայմանագրերի ժամկետով ազատված են նաև կացության անհրաժեշտ փաստաթղթեր ձեռքբերելու պահանջից։

Դուք տեղյակ եք, որ միգրացիոն ծառայությունը հունվարի մեկից մեկնարկել է workpermit.am կայքը, որը օրենսադրական և տեխնիկական կարգավորումների համակարգ է։ Երբ ԵԱՏՄ քաղաքացին գալիս է Հայաստան՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու, նախ հաշվառվում է, ստանում է հանրային ծառայությունների համարանիշ ոստիկանությունում և դրանից հետո եթե իրեն անհրաժեշտ է, կարող է օնլայն հարթակի միջոցով իր աշխատանքային պայմանագիրը և այլ անձնական տվյալներ վերբեռնելով workpermit.am-ի՝ ԵԱՏՄ քաղաքացիների համար համապատասխան դաշտում, ստանա օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ իր աշխատանքային պայմանագրի ժամկետով, որը կարող է օգտագործել Հայաստանում այլ մարմինների հետ հարաբերություններում, եթե նման անհրաժեշտություն ունենա։ Այդ փաստաթուղթն ինքը ստանում է 3-5 օրվա ընթացքում։ Այսինքն՝ առավելագույնը պարզեցված է նրա աշխատանքային հնարավորությունները Հայաստանում իրացնելու պրակտիկան։

-ՌԴ-ից մեր քաղաքացիների շրջանում, որոնք երկքաղաքացի են, ներհոսք նկատվո՞ւմ է։ Նրանց բիզնեսը տեղափոխելու խնդիրներ կա՞ն, թե ոչ։

– Հայաստանի պետական մարմինների հետ իրավահարաբերություններում երկքաղաքացիները դիտվում են որպես ՀՀ քաղաքացիներ։ Սա ամրագրված է  օրենքով։ Տեղափոխությունների մասով մեկնաբանություն չեկ կարող տալ, ավելի ճիշտ կլինի, որ դա մեկնաբանի ԱԳՆ-ն, որովհետև դա որոշակիրոեն իրենց դաշտում է, բայց ես վստահ եմ, որ նրանք այդ աշխատանքներն իրականացնում են, արդեն իսկ հայտարարվել է, որ Ուկրաինայի հարակից երկրներում գործում են հավելյալ հյուպատոսական ծառայություններ, թեժ գծեր, բայց դա ԱԳՆ գործառութային տիրույթում է։

-Ի՞նչ դժվարությունների են բախվում Հայաստան իրենց բիզնեսները Ռուսաստանից տեղափոխողները։

Ես այդ ոլորտի մասնագետը չեմ, ինչքանով հայտնում եմ այդ ոլորտի մասնագետները, բիզնես բացելու գործընթացը Հայաստանում հնարավորինս պարզեցված է։ Հաշվառման հետ կապված գործընթացը տեղի է ունենում 3-5 օրում, օրինական բնակությունը հավաստող գործընթացը՝ ևս 3-5 օրում է լինում։ Այսինքն՝ որպեսզի մարդը իր աշխատանքային պայմանագրի ժամկետում Հայաստանում աշխատի, այդ գործընթացի վրա ծախսում է մինչև տասը օր, իսկ բիզնես բացելու համար ծախսում է 1-2 օր։ Այսինքն՝ իր գործերը բնականոն հունի մեջ գցելու համարը ծախսում է մոտավորապես երկու շաբաթ։ Կարծում եմ՝ դա գերօպտիմալ ժամանակահատված է։ Եկեք հաշվի առնենք, թե այլ երկրներում որքան ժամանակ են մարդիկ ծախսում այս գործընթացի վրա։ Այո՛, այստեղ ունենք տեխնիկական որոշակի խնդիրներ հաշվառման հետ կապված, որ կարելի է որոշակիորեն պարզեցնել, և աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են։ Օրական հարյուրավոր զանգերի ենք պատասխանում։ Որոշակի տեխնիկական թերացումների վրա մենք աշխատում ենք, բայց մեծ հաշվով, կարծում եմ՝ հիմնականում այդ գործընթացներն առավելագույնը պարզեցված են։

Լուսանկարը՝ Photolure-ի

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում