Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հաղորդակության ոլորտի վերահսկող մարմնից՝ Ռոսկոմնադզորից, պահանջել է ծայրահեղական ճանաչել Meta Platforms կազմակերպությունը և արգելել դրա գործունեությունը ՌԴ տարածքում։ Տեղեկացնենք, որ Մետայի կազմում են Ֆեյսբուքը, Ինստագրամը, Վաթսափը։
Այսօր ավելի վաղ Ռոյթերը հայտնել էր, որ Մետային պատկանող սոցցանցերում ժամանակավոր չեղարկվում է Ուկրաինա ներխուժած ռուս զինվորականների հասցեին բռնության կոչերի հրապարակման արգելքը։