Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների զարգացումը սահմանափակելու քայլեր միշտ էլ արվել են, բայց ռուսներն ու բելառուսները կարողացել են հաղթահարել այդ խոչընդոտները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԽՍՀՄ-ն ապրում էր պատժամիջոցների պայմաններում, զարգանում ու հսկայական հաջողությունների էր հասնում», – ասել է Պուտինը։ Լուկաշենկոն ավելացրել է․ «Այսօր պատժամիջոցները մեր համար հնարավորությունների ժամանակ է։ Խորհրդային ժամանակ մենք պատժամիջոցների տակ ենք եղել և նորմալ ապրել ու զարգացել ենք»։