Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի երեք բանկերի նկատմամբ: Այդ մասին հաղորդել Է երկրի ԱԳ նախարարությունը: «Հաշվի առնելով Ուկրաինային վերաբերող ներկայիս միջազգային իրադրությունը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու նպատակով (…) նախարարների կաբինետը համաձայնեցրել Է այնպիսի միջոցներ, ինչպիսին ակտիվների սառեցումն Է Բելառուսի Հանրապետության կոնկրետ բանկերի համար»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է արտաքին քաղաքական գերատեսչության Էջում:
Ճշտվում Է, որ տվյալ միջոցները տարածվում են երեք բանկերի՝ «Բելագրոպրոմբանկ»-ի, «Դաբրաբիտ» բանկի եւ Բելառուսի Հանրապետության Զարգացման բանկի վրա: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 10-ին: Բելառուսն Արեւմուտքի նոր պատժամիջոցների օբյեկտ Է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո:
Այսպես, սահմանափակումների ներքո Է հայտնվել երկրի զինվորական ղեկավարությունը եւ Անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլֆովիչը: Մի շարք արտասահմանյան ընկերություններ որոշում են ընդունել դադարեցնել իրենց գործունեությունը Բելառուսում՝ Ռուսաստանի հետ մեկտեղ, եւ բելառուսական երեք բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Ընդ որում՝ Լուկաշենկոն քանիցս հայտարարել Է, որ բելառուսցի զինվորականները չեն մասնակցում եւ չեն մասնակցելու Ուկրաինայի գործողությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: